ԿարևորՔաղաքական

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մոտեցման պատճառով է, որ Ալիեւի մոտ ամրապնդվում է ամենաթողության զգացումը

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մոտեցման պատճառով է, որ Ալիեւի մոտ ամրապնդվում է ամենաթողության զգացումը։ Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով  NEWS.am-ի հարցին՝ թե ինչպես է գնահատում Ադրբեջանի նախագահի արձագանքը ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությանը:

«Իլհամ Ալիեւի արձագանքը հետեւանք է այն բանի, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները երկար ժամանակ հանդուրժում են նրա սադրիչ հռետորաբանությունն ու գործելաոճը։

Հենց համանախագահների այդ մոտեցման պատճառով է, որ Ալիեւի մոտ ամրապնդվում է ամենաթողության զգացումը, ու Բաքուն ավելի է սաստկացնում իր անհարգալից կեցվածքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ու նրանց առաջարկությունների հանդեպ»,- նշել է Քոչարյանը։

Նրա խոսքով, Ադրբեջանը ոչ միայն հրաժարվում է կյանքի կոչել Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին բանակցությունների առաջ մղման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման նպատակով ձեռք բերված պայմանավորվածությունները, այլեւ փաստացի մերժում է հիմնախնդրի բացառապես խաղաղ հանգուցալուծման՝ համանախագահ երկրների կողմից առաջարկված հիմնարար սկզբունքները։

Կարդացեք նաև

Back to top button