Քաղաքական

Նոր կառավարությունը լրջագույն դեր է ստանձնում դառնալու փոփոխությունների լոկոմոտիվը. Սերժ Սարգսյան

hasmikdilanyan
Նոր կառավարության ձևավորման գորընթացի ավարտի առիթով այսօր կառավարության անդամներին շնորհավորել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նախագահը կառավարության անդամներին շնորհավորել և հաջողություն է մաղթել պետական բարձր պաշտոններում նշանակվելու և պետական բարձր պաշտոններում ծառայության անցնելու համար:

«Ավելորդ եմ համարում հիշեցնել այն պատասխանատվության մասին, որ դուք ստանձնել եք: Ակնհայտ է, որ թիվ մեկ խնդիրը կառավարման արդյունավետության բարձրացումն է»,- ասել է ՀՀ նախագահը: Եվ աշխարհում, և տարածաշրջանում, և Հայաստանում մարտահրավերների պակաս չկա:

Ակնհայտ է, որ շատ ավելի հեշտ է զարգանալ, շատ ավելի հեշտ է հասնել բարձր տնտեսական արդյունքների, երբ շուրջդ խաղաղ է, երբ քո հարևաններն ու գործընկեր երկրները ունենում են տնտեսական աճ: Շատ ավելի բարդ է, երբ որ կան արտաքին բացասական ազդակներ, բայց դու պարտավոր ես անել առավելագույնը, և ունենալ զարգացում»,- ասել է ՀՀ նախագահը:

«Մեզ իհարկե անհրաժեշտ է շարունակել լինել մրցունակ և հետևողականորեն բարձրացնել մեր տնտեսության արդյունավետությունը: Իմ համոզմունքը և աշխարհի փորձն է այդ մասին ասում, որ հնարավոր է, և պետք է ավելի լավ, ավելի ռացիոնալ կառավարել համեստ միջոցները և հասնել անհամեմատ ավելի լավ արդյուքների: Կարծում եմ մեր հասարակությունն էլ նույն ակնկալիքներն ունի: Մեր տնտեսության և հասարակության ներուժը ավելի կազմակերպված ու նպատակային աշխատանքի մեջ է»:

Սերժ Սարգսյանն իր խոսքում անդրադարձել է նաև Սահմանադրական բարեփոխումներին,նշել, որ «Սահմանադրական բարեփոխումներով մենք դե ֆակտո մեր երկրում սկսել ենք համակարգային փոփոխությունները: Այս տեսանկյունից ներկա կառավարությունը լրջագույն դերակատարություն է ստանձնում՝ այն է դառնալ այս փոփոխությունների լոկոմոտիվը, դառնալ այս փոփոխությունների շարժիչ ուժն ու իրականցնողը», — ասել է Հայաստանի նախագահը:

«Կառավարման կիսանախագահականից անցնելը Ձեզ վիճակված է դատնալ այս անցումային ժամանակաշրջանի առաջնորդ և ես հավատում եմ ձեր ուժերին, հավատում եմ, որ ՀՀ այս կառավարությունը կարող է անել այն, ինչ չի հաջողվել նախկին բոլոր կառավարություններին: Իհարկե այս աշխատանքում դուք մենակ չեք լինի, ներդաշնակորեն գործելու են մեր երկրի բոլոր պետական օղակները, ես ձեզ դա խոստանում եմ: Շինարարը պետք է կառավարությունում լինի: Այս նոր կառավարության հաջողությամբ է պայմանավորված այն ակնկալիքները, որ այսօր ունի մեր ժողովուդրը: Ուրեմն պետք է լիարժեքորեն լծվել աշխատանքի, իմ հորդորն է նվիրվել անմնացորդ: Աշխատանքային հարաբերություններում շատ դժվարություններ կան, բայց եղեք ամուր, հաստատակամ, ինչպես և պայմանավորվել ենք՝ նեղանալ և նեղսրտել չկա: Բոլորս պետք է հասկանանք, երբ որ մենք անցնում ենք պետական ծառայության, ապա միշտ անձնականը պետք է մղվի երկրորդական պլան: Ես վստահ եմ, որ ձեր ընտանիքի անդամներն ու ընկերները այս հանգամանքը կհասկանան, մի վախեցեք նրանից, որ կասեն, թե դարձել եք նախարար, մեզ հետ քիչ եք հանդիպում, քիչ եք ուշադրության դարձնում: Նվիրվելով աշխատանքին՝ դուք ձեր ուշադրությունը ձեր ընտանիքի և ժողովրդի նկատմամբ կրկնապատկում եք: Եղեք միասնական:

Վարչապետն այս թիմի առաջնորդն է, և ես վստահ եմ, որ նրա հնարավոր կշտամբանքները, դիտողությունները, երբեք ձեր անձերին չի վերաբերվելու, դա արվելու է միայն աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով»,- ասել է նախագահը՝ հավելելով, որ շատ բան կա անելու ու այդ ճանապարհին լինելու են հաստատակամ:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ պետք է միայն առաջ գնալ, նայել առաջ: Միաժամանակ, նախագահը հորդորել է նախարարներին՝ խնդիրների ժամանակ չփորձել դրանց արմատները տեսնել նախկինում, միշտ պետք է գտնել առաջ գնալու ուղիները: Նախագահը վստահություն է հայտնել, որ միասնական աշխատանքը բերելու է հաջողության:

Կարդացեք նաև

Back to top button