
Հատկապես Սփյուռքում կրոնական և ազգային արժեքների բացարձակ պահպանման մասին է խոսել Մեծ տանն Կիլիկո Արամ Առաջին կաթողիկոսը Գլենդեյլում կայացած հանդիպման ժամանակ։ Նշելով, որ ցեղասպանությունից հետո, երբ կարծես ամեն ինչ կորած էր, ընտանիքը դարձավ փոքր Հայաստան։ «Մեր ընտանիքների շնորհիվ մենք ոչ միայն պահպանեցինք մեր հայկական ինքնությունը, այլ նաեւ խորացրեցինք մեր հավատը»,- ասել է Վեհափառ հայրապետը։
Արամ Առաջինը նաև նշել, որ հայոց լեզվի պահպանումը հայկական ինքնության ու առանձնահատկության պահպանման առհավատչյան է:
Գլենդեյլում Անթիլիասի առաջնորդանիստ եւ կիրակնօրյա դպրոցների շուրջ 1400 աշակերտների հետ Արամ Առաջինի հանդիպման առիթը նրա գահակալության 20- ամյակն էր։ Հանդիպումը կազմակերպել էր Ամերիկայի արևմտյան շրջանի գործադիր կոմիտեն՝ հայտնում է «Ասպարեզը»։




