
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաջորդ ամիս ծրագրում են այցելել տարածաշրջան: Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ ամենայն հավանականությամբ, այցը կկայանա հոկտեմբերի կեսին: «Այցի ստույգ ժամկետը հստակեցվում է: Նրանք կլինեն Հայաստանում և Ադրբեջանում»,- ասել է դիվանագետը:
Անդրադառնալով Նյու Յորքում համանախագահների՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ կայացած հանդիպմանը Մամեդյարովը նշել է: «Համանախագահները կարծում են, որ մենք պետք է շարունակենք մեր աշխատանքը: Նրանք հայտարարեցին հաջորդ ամիս տարածաշրջան ժամանելու մտադրության մասին: Հնարավոր է՝ այցից հետո նրանք առաջ կքաշեն ինչ-ինչ առաջարկներ՝ կապված նախագահների հանդիպման հետ»,- ասել է Ադրբեջանի արտաքին քաղաքկաան գերատեսչության ղեկավարը:




