Տնտեսական

Գլոբալ մրցունակության 2016-17թթ.Հայաստանը բարելավել է իր դիրքերը

Համաշխարհային տնտեսական ֆորումը կազմել է Գլոբալ մրցունակության 2016-17թթ. ինդեքսը՝ դիտարկելով իրավիճակը 138 երկրներում։

Հայաստանը զբաղեցնում է 79-րդ տեղը, անցած տարի մեր երկիրը եղել է 82-րդը։

«Մրցունակության գլոբալ ինդեքսում» առաջին տեղը, ինչպես նախորդ տարիներին, զբաղեցրել է Շվեյցարիան։ Երկրորդ տեղում Սինգապուրն է, երրորդում՝ ԱՄՆ-ը։ Առաջին տասնյակում են նաև Նիդերլանդները, Գերմանիան, Շվեդիան, Ճապոնիան, Հոնկոնգը և Ֆինլանդիան։ Վարկանիշային աղյուսակը եզրափակում են Չադը, Մավրիտանիան և Եմենը։

Ադրբեջանը վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է 37-րդ, Թուրքիան՝ 55-րդ, Վրաստանը՝ 59-րդ, Իրանը՝ 76-րդ տեղը։ Ռուսաստանը 43-րդն է։

Գլոբալ մրցունակության ինդեքսը ներառում է մրցունակության 12 ցուցանիշ (կոռուպցիայի ծավալ, մակրոտնտեսական միջավայր, առողջապահական և կրթական ոլորտներ, աշխատաշուկայի արդյունավետություն, տեխնոլոգիական ներուժ, գործարար միջավայրի բարելավում և այլն) և կազմվում է ամեն տարի՝ սկսած 1979 թվականից, բաց տեղեկատվության հիման վրա, ինչպես նաև հաշվի առնելով ավելի քան 100 երկրների հազարավոր փորձագետների կարծիքները։

Back to top button