Քաղաքական

Չկա նոր հրաման, և պատշաճ չեմ համարում մեկնաբանել.Արծվիկ Մինասյան

lusinevasilyan
Խորհրդարանը շարունակում է արտահերթ նիստի աշխատանքը, որի օրակարգում մոտ երկու տասնյակ օրինագծեր են:

Պատգամավորներն այժմ  քննարկում են  «Ֆինանսական համահարթեցման մասին» փոփոխություններ առաջարկող նախագիծը: Հիմնական զեկուցողը Տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանն է:  Մինչ այս օրինագիծը, ի դեպ, խորհրդարանը շատ արագ քննարկել է «Մաքսային կարգավորումների մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող  նախագիծը, որը ներկայացրել է Արծվիկ Մինասյանը: Օրենքի քննարկումը նիտերի դահլիճում տևել է ընդամենը մի քանի րոպե:  Նրան պատգամավորները հարցեր չեն ուղղել, փոխարենը շատ են եղել Մինասյանին ուղղված լրագրողների հարցերը:

Բնապահպանության նախարար նշանակվելու մասին տեղեկությունը Մինասյանը չի շտապել հաստատել, բայց բացատրել է, թե ինչ մոտեցումներով է առաջնորդվելու  այդ պաշտոնը զբաղեցենելու դեպքում:

«Պատշաճ չէ մեկնաբանել այդ տեղեկությունը, քանի դեռ չի ձևավորվել կառավարությունը: Կա գործող նախարար, չկա նոր հրաման, և պատշաճ չեմ համարում մեկնաբանել:  Եվ կապ չունի՝ ես որտեղ եմ, ես՝ որպես էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար էլ կարող եմ բնապահպանական հարցերին պատասխանել: Այնպես չէ որ պարտադիր պետք է փոխես ոլորտդ, որ կարողանաս պատասխանել»:

Հիշեցնենք, երեկ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը լրագրողների հետ զրույցում հաստատել էր  ծրջանառվող այն տեղեկությունը, որ Արշվիկ Մինասյանը կթողնի էկոնոմիկայի նախարարի պաշտոնն ու նոր կաբինետում կզբաղեցնի բնապահպանության նախարարի  պաշտոնը:

Կարդացեք նաև

Back to top button