Տնտեսական

Վերացրեք պրիմիտիվ գողությունը.Կարեն Կարապետյան

hasmikdilanyan
ՀՀ կառավարությունն այսօր հաստատել է ավիափոխադրումների ծառայությունների գնման գործընթացում ընտրության չափորոշիչներ հաստատելու և որոնողական էլեկտրոնային հարթակի օպերատոր ճանաչելու նախագիծը:  Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի խոսքով, մի քանի ամիսների փորձնական քայլերը ցույց են տվել, որ պետք է որոշակի փոփոխություններ արվեն։ Գնումներն արվելու են մեկ հարթակից, գնումների մասին որոշումը հաստատելու է տվյալ աշխատակազմի ղեկավարը, այն լինելու է բաց, թափանցիկ և հասարակության կողմից վերահսկելի:

«Առաջարկվել են մի քանի կանոններ ուղիղ չվերթի և այլ տարբերակների վերաբերյալ: Օրինակ՝ եթե ուղիղ չվերթով հնարավոր է գնել ամենաէժան տոմսից մինչև 40 տոկոս ավելի թանկ տոմս, ապա առաջարկվում է գնել, օրինակ, այդ տոմսը և դա կհամարվի ընդունելի: Մի շատ կարևոր փոփոխություն ևս տեղի է ունեցել, երբ համակարգի միջոցով պարզ է դառնում, թե որ տոմսերն են ընդունելի, ցանկացած  անձ իրավունք ունի քարտով  անմիջապես այդ ընկերությունից գնել այլ տոմս, եթե այն ավելի էժան է: Ժամանակահատվածի վերաբերյալ փոփոխությունում հետևյալ կարգն առաջարկվել. նախարարների համար սպասելաժամանակը սահմանվում է պլյուս, մինուս երեք ժամ, տեղակալների համար՝ պլյուս մինուս վեց ժամ»:

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ այս համակարգը բավականին բարդ է: Նա նաև նշել է, որ կառավարությունը բավականին բարդ մեխանիզմներ է ընտրելու, որպեսզի «պրիմիտիվ գողությունը վերացնի»:

«Վերացրեք պրիմիտիվ գողությունը ձեր համակարգերում, այդ ամեն ինչը կարգի բերեք: Ինձ որ պատմում են՝ ինչ սխեմաներ են անում՝ ուղղակի ֆանտազիայի վրա… Եթե այդ մարդիկ այդ խելքն օգտագործեն այլ տեղերում, հաստատ ավելի արդյունավետ կլինի»:

Կարդացեք նաև

Back to top button