ԿարևորՔաղաքական

Նալբանդյանն ու Լավրովը քննարկել են ԼՂ խնդիրը

Այսօր տեղի է ունեցել Հայաստանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը՝ հայտնում են ՌԴ ԱԳՆ- ից։

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ նախարարները քննարկել են երկկողմ արտաքին քաղաքական փոխգործակցության, ինչպես նաեւ ղարաբաղյան կարգավորման իրավիճակին վերաբերող հարցեր։

Սերգեյ Լավրովը իր հայ պաշտոնակցին շնորհավորել է ռուսական Բարեկամության շքանշանով պարգեւատրվելու կապակցությամբ։

Կարդացեք նաև

Back to top button