Հասարակություն

Կարկուտից տուժած ամբերտցիները պահանջում են սառեցնել վարկերի տոկոսադրույքները

satikisahakyan

«Հուլիսի 10-ին կարկտահարվեցին մեր հողերն ու այգիները, օգոստոսի 8-ին ամենաուժեղ կարկուտը գալու է մեր ընտանիքների վրա, վարկերի տոկոսները մարելու ժամանակն է, ինչով փակենք»,- ասում են Արմավիրի մարզի  Ամբերտ գյուղի բնակիչները, որոնք բողոքի ձայնն էին բարձրացրել՝ դիմելով Արմավիրի մարզպետին: Կարկտահությունից տուժած գյուղացիները զրկվելով ապրուստի հիմնական միջոցներից հնարավորություն չունեն մարելու վարկերը: Նրանք հույս ունեն, որ վարկերը սառեցվելու են:

Հուլիսի 10-ի կարկտահարությունից տուժեցին հատկապես Վաղարշապատի տարածքի գյուղերը: Ամբերտում ամեն ինչ հավասարվել էր հողին, խաղողից էլ զրկվեցին մոտ 3-5 տարի: Գյուղացիները նշում են, որ այս տարի հաց չունեն։ Ցորենի բերքահավաքը նոր էր սկսվել, երբ կարկուտը վնասեց ամբողջ ցանքատարածքները:

Ձեռնունայն գյուղացիները համբերատար  սպասում էին կառավարության աջակցությանը, սակայն  վարկային կազմակերպություններից ու բանկերից ստացվող վարկային պարտականությունների կատարման վերաբերյալ հաղորդագրությունները զայրույթի տեղիք տվեցին: «Մեզ ասել են, որ ներկայացնենք վարկերի թղթերը, տեսնենք ով ինչ վարկ ունի, որ  տեսնեն ինչ պահանջ ներկայացնեն կառավարությանը»,- ասացին գյուղացիները:

Հուլիսի 10-ին և դրան հաջորդած օրերին Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը պատկան կառույցների ներկայացուցիչների հետ եղել է կարկուտից տուժած համայնքներում, ծանոթացել իրավիճակին և տեղեկացրել, որ կառավարության աջակցությունն այս հարցում չի ուշանա: Վերանայվելու են վարկառուների ցուցակները՝ Կենտրոնական բանկի միջոցով խնդրին լուծում տալու նպատակով: «Եթե չեն սառեցվելու վարկերը, թող ասեն, որ մենք մեր անելիքն իմանանք։ Մի հատ կով ունեմ, էթամ, մորթեմ, վարկս փակեմ։ Երեք տղա ունեմ, բանակ եմ ուղարկել, որ հիմա սոված մնա՞ն»,- ասում է հողագործ ամբերտցիներից մեկը:

Գյուղացիները մարզպետից որոշակի պատասխանի էին սպասում՝ հետագա անելիքները որոշելու համար: Գյուղացիների վարկերը սառեցնելու մտահոգությունները կիսել է փոխմարզպետ Գագիկ Գաբրիելյանը՝ ներկայացնելով գործընթացի ուղղությունները՝ կառավարություն, Կենտրոնական բանկ և վարկերի հավանական սառեցում:

Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն  այսօր կեսօրին ընդունեց ամբերտցիներին, լսեց բողոքը և տվեց սպառիչ պատասխան:  Խնդիրն ինչպիսի լուծում է ստանալու և ինչ աջակցություն կա կարկուտից տուժած գյուղացիներին. «Ռադիոլուրի» հարցին մարզպետը պատասխանեց. «Արդեն որոշակի գումարներ հատկացվել են քամուց և կարկուտից տուժած տանիքների վերանորոգման համար, հակակարկտային 22 կայանի տեղադրաման գումարն է հատկացվել, ոռոգման ջրի դիմաց հատկացումները շուտով կարվեն, բացի դա ուսումնասիրվում են գյուղացիների վարկերը՝ դրանց սառեցման նպատակով»:

Կարդացեք նաև

Back to top button