
ՊՊԾ գնդի տարածքից կրծքավանդակային հրազենային վնասվածքով «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված զինված խմբի անդամը վիրահատվել է, այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Մասնագետները նրա վիճակը գնահատում են կայուն ծանր։ Միացվել է արհեստական շնչառական սարք։ Ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը:




