Հասարակություն

Ոստիկանությունը հերքում է

«Համացանցում ապատեղեկատվություն է տարածվել, թե Սևանի ոստիկանությունը հրաժարվել է կատարել ծառայողական պարտականությունները:

Հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանության բոլոր ծառայողները հստակ և լիարժեք կատարում են իրենց պարտականությունները»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։

«Նման անհեթեթություններ տարածողներին կրկին կոչ ենք անում ձեռնպահ մնալ իրավիճակը լարելու անմաքուր մտայնությունից ու թյուրիմացության մեջ չգցել հանրությանը»,- գրել է նա։

Կարդացեք նաև

Back to top button