

Գնդապետ Արթուր Վանոյանի հոգեհանգստյան արարողությանը մասնակցում էին մանկության ընկերները, հարազատները, ծառայակիցները, ոստիկանական համակարգի ներկայացուցիչներ, ենթականեր ու պարզապես նրա մասին լսած ու նրան ճանաչող մարդիկ: Մանկության ընկերներից մեկը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նշեց, որ իրենք գործից չէին խոսում, որովհետեւ հետաքրքրությունների շրջանակաները տարբեր էին. «Ես ատաղծագործ էի, ինքը ոստիկան: Մենք տարբեր թեմաներից էինք խոսում: 50 տարի ապրել ենք նույն փողոցում, խոսում էինք մեր կյանքից»:
Նշենք, որ բոլորը, ում հետ զրուցել ենք, պատմում էին, որ նա եղել է բարի, հասնող մարդ, ով անհամբերությամբ սպասում էր որդու պսակադրությանը:
Հիշեցնենք, որ երկու օր առաջ «Սասնա ծռեր» զինված խումբը մուտք էր գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և մինչ օրս բռնության սպառնալիքով պատանդ են պահում են այնտեղ գտնվող արդեն չորս ոստիկաններին: Բանակցությունների արդյունքում պատանդներից երկուսն ազատ են արձակվել:
Նույն օրը հրազենային վնասվածքից մահացել էր 1967 թվականին ծնված գնդապետ Արթուր Վանոյանը:




