
հրապարակված՝ 12.59-ին
լրացված՝ 13.20-ին
«Էրեբունի» բժշկական կենտրոնի ընդհանուր եւ կրծքային վիրաբուժության բաժանմունքի վարիչ Արսեն Ասատրյանը քիչ առաջ «Ռադիոլուր»-ին տեղեկացրել է, որ այս պահին իրենց մոտ զինված խմբի ՊՊԾ –ի հարձակման հետեւանքով գնտվում է երկու վիրավոր՝ 1983 ծնված Ռոբերտ Հայրապետյանը՝ աջ նախաբազկի հրազենային վիրավորումով եւ 1990 –ին ծնված Թաթուլ Թամրազյանը՝ որովայնի ձախ կեսի հրազենային վիրավորումով: 1976 ծնված Տիգրան Դանիելյանը, որը հիվանդանոց էր ընդունվել ձախ բազկոսկրի գլխիկի փակ հոդախախով, քիչ առաջ դուրս է գրվել հիվանդանոցից:
Արսեն Ասատրյան




