Սպորտ

Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը՝ վարկանիշային մրցաշարի հաղթող

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը պրոֆեսիոնալ բռնցքամարտիների համար անցկացվող վարկանիշային մրցաշարի եզրափակչում հաղթեց Քաթարի ներկայացուցիչ Թուլասի Թառումալինգամին և դարձավ մրցաշարի հաղթող: Բաչկովը մրցակցին նոկաուտի ենթարկեց 3-րդ ռաունդում:Հայտնում են ՀԱՕԿ լրատվության բաժնից:

Մրցաշարի քառորդ եզրափակչում հայ բռնցքամարտիկն առավելության էր հասել Իռլանդիայի ներկայացուցիչ Պետեր Ռայմոնդ Մոյլետենի նկատմամբ: Կիսաեզրափակչում Բաչկովը հաղթել էր ուկրաինացի մարզիկին և նվաճել Ռիո-2016-ի ուղեգիր:

Վենեսուելայում անցկացվող մրցաշարում ուղեգիր են նվաճել 1-3 տեղ զբաղեցրած բռնցքամարտիկները:

Back to top button