

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ Վրաստանի
ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ
տրանսպորտի և կապի նախարարությանը լրացուցիչ հայտնեցին, որ հուլիսի 5-ին,
ժամը 10։00-ից Լարսի սահմանային անցակետը փորձնական կբացվի 4×4 թեթև
մարդատար մեքենաների համար։ Մինչ այդ հայտնվում էր, որ անցակետը փորձնական կբացվի այսօր ժամը 17- ին։ «Ռադիոլուրին» ԱԻՆ փրկարար ծառայության պետի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը տեղեկացրել է, որ անցակետում գտնվում է 4 մարդատար, 44 բեռնատար մեքենա ու ավելի քան 60 մարդ: Իսկ Վերին Լարսում գտնվող մեր հայրենակից Գարեգին Կարապետյանը բաց նամակ է հղել ՌԴ ԱԻՆ- ին ներկայացնելով անցակետում գտնվող մարդկանց վատ վիճակի մասին:
Վերին Լարսի անցակետը տարին մի քանի անգամ փակվում է՝ ձմռանը ձնաբքի պատճառով, ամռանը՝ փլուզումների: Սա միակ «կյանքի ճանապարհն է» մեզ համար, որը տարվա կեսը գրեթե փակ է լինում։ Դրանից տուժում է թե տնտեսությունը, թե տնտեսվարողը, թե սպառողը՝ Ռուսաստան և ԵԱՏՄ այլ երկրներ մեր գյուղմթերքն արտահանելու հարցում: Արդեն տասն օր է մեր հայրենակիցներից շատերը գտնվում են այդ անցակետում: Այս պահին դրությումբ, ինչպես «Ռադիոլուրին» տեղեկացրեց ԱԻՆ փրկարար ծառայության պետի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը, անցակետում գտնվում է 4 մարդատար, 44 բեռնատար մեքենա ու ավելի քան 60 մարդ: Այսօր՝ հուլիսի 4-ին, ժամը 17։00-ից Լարսի սահմանային անցակետը փորձնական կբացվի 4×4 թեթև մարդատար մեքենաների համար։
Վերին Լարսում այս պահին գտնվող 60 հայերից մեկը՝ Գարեգին Կարապետյանը, «Ռադիոլուրի» հետ զրույցում տեղեկացրեց, որ մինչ վերջին երեխաների հետ հայ երկու ընտանիքը ռուսական ԱԻՆ-ի ուժերով տեղափոխվել է հյուրանոց: Մարդիկ հիմնականում ծանոթ- բարեկամների միջոցով են կարողանում տեղաշարժվել։ Մասնավորապես՝ շատ են օգնում այդ տարածքին մոտ գտնվող հայ համայքնի ներկայացուցիրչները: Սակայն անորոշությունը շարունակվում է, և որեւէ տեղեկություն չկա, թե ստաղծված իրավիճակը որքան կշարունակվի։
Նշենք ,որ Գարեգին Կարապետյանը Վերին Լարսում գտնվողների անունից բաց նամակ է՝ հայտնելով, որ ճիռտ չէ դադարեցնել ռուսական ԱԻՆ- ի միջոցով կազմակերպվող էվակուացիոն, քանի որ այստեղ դեռեւս մարդիկ կան։ Բաց նամակով են հանդես եկել, քանի որ եեն կարողացել կապվել ՀՀ ԱԻՆ- ի հետ։ Նրանց հեռախոսազանգերին չի պատասխանում նաեւ ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունը։ Նամակով պահանջել են ՀՀ ԱԻՆ-ին Վերին Լարս ներկայացուցիչ ուղարկել՝ տարհանում կազակերպելու համար։
«Ռադիոլուրի» հետ զրույցում ԱԻՆ փրկարար ծառայության պետի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը նշում է՝ Վերին Լարսում գտնվողներին անգամ հոգեբանական օգնություն է տրամադրվում:
Նշենք նաև, որ Վերին Լարսում գտնվող Գարեգին Կարապետյանը բաց նամակով դժգոհություն էր հայտնել ՌԴ միգրացիոն ծառայության աշխատակիցների վերաբերմունքից։ Նրանք հայերին վատ են վերաբերվում, պահանջում են անհապաղ լքել երկիրը՝ թեկուզ Չինաստան գնալ։ Այս համատեքստում Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի պաշտոնակցի՝ Տատյանա Մոսկալկովայի հետ եւ նրան է փոխանցել անցակետում գտնվող մեր հայրենակիցների դժգոհությունը, նաեւ այն, որ նրանց համար խնդիրներ են ստեղծում նաեւ ՌԴ իրավապատ մարմինները։ Հեռախոսազրույցում Արման Թաթոյանն իր գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել նշված հարցերի վրա և խնդրել նրան իր լիազորությունների շրջանակներում միջոցներ ձեռնարկել բարձրացված խնդիրներին լուծում տալու, վատ վերաբերմունքի դեպքերը բացառելու ուղղությամբ:
Վերին Լարսում ստեղծված իրավիճակից օգտվել են ավիաըկերությունները՝ բարձրաձցնելով ավիատոմսերի գները: Եթե նախկինում Երևան- Ռոստով տոմսն արժեր 50- 60 հազար դրամ,ապա այժմ այն վաճառվում է 120-130 հազար դրամ: Լսենք «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանին:
«Ռուսաստան չվերթր իրականացնող ավիաընկերությունները տոմսերի գները կտրուկ բարձրացրեցին: Եթե 15 օր առաջ 100 հազար դրամով Ռուսաստան գնալ-գալու տոմս կարելի էր գնել, հիմա այդ գները սկսվում են ամենապակասը 150 հազար դրամից: «Աէրոֆլոտը» համարյա կրկնակի բարձրացրեց գները` հասցնելով 200 հազարի»:
Նշենք, որ «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ-ն պատրաստվում է դիմել ՏՄՊՊՀ՝ սպառողների իրավունքների ոտնահարման հետ կապված:




