Հասարակություն

Ծանր վիրավորում ստացած զինվորների առողջական վիճակում առկա է ակնհյատ դրական տեղաշարժ

Արցախում ծանր վիրավորում ստացած 3 զինծառայող է դեռևս բուժումը շարունակում ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում:

Երեք տղաների առողջական վիճակում էլ առկա է ակնհայտ դրական տեղաշարժ: Ավետիս Զարգարյանը և Ռոլանդ Սահակյանը դեռևս վերակենդանացման բաժամունքում են: Մարտական գործողությունների հետևանքով  Ավետիսի մոտ վնասել էր մի քանի ող և ողնուղեղը: Այսօր  19-ամյա տղան բժիշկների ջանքերով  դանդաղ  ապաքինվում է:

Ռոլանդ Սահակյանը հոսպիտալում գտնվելու ամիսների ընթացքում մի քանի վիրահատության է ենթարկվել: Բուժման այս փուլում Ռոլանդն արդեն կարողանում է ինքնուրույն սնվել:

Հովհաննես Պողոսյանը  ստացել էր հրազենային միջանցիկ գանգուղեղային ծանր վիրավորում, գլխուղեղի սալջարդ, այլ բազմաբեկորային վնասվածքներ։ Նյարդավիրաբուժական բաժանմունքում գտնվող զինծառայողի մոտ աստիճանաբար վերականգնվում է խոսքը,  թեև քիչ`  նա սկսել է շարժել աջ ոտքը և ձեռքը:

Այսօր ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հերթական անգամ այցելեց  զինծառայողներին:  Նա մանրամասն հետաքրքրվեց տղաների բուժման ընթացքով, զրուցեց նրանց հետ, ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանի հետ քննարկեց հետագա վերականգնողական բուժման մանրամասները:

Նախարարը բարձր գնահատեց մասնագետների արհեստավարժությունը  և հոգատար վերաբերմունքը:

 

Կարդացեք նաև

Back to top button