Քաղաքական

Հին պայքարի նոր մեթոդներ. կառավարությունը ԱԺ կներկայացնի հակակոռուպցիոն փաթեթ

lusinevasilyan

Սեպտեմբերին կառավարությունը պատրաստվում է խորհրդարան ներկայացնել հակակոռուպցիոն օրենսդրական փաթեթ, որով փորձելու է պատասխանել գլխավոր հարցին. ավտոմեքենաների կրճատումից, կառավարման համակարգի օպտիմալացումից բացի ինչ կոնկրետ քայլեր է նախատեսում գործադիրը կոռուպցիայի դեմ հռչակված պայքարի նոր փուլի շրջանակներում: Կառավարությունն  այդ փաթեթով  2 հիմնական փոփոխություն է նախատեսում՝  հայտարագրերի ինստիտուտի վերանայում և  ապօրինի հարստացման քրեականացում:

 

Գործադիրը պատրաստվում է սեպտեմբերին Ազգային ժողով ներկայացնել հակակոռուպցիոն օրենսդրական փաթեթ, որը, ըստ կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյան, պատասխան կտա շատ հարցերի։ Մասնավորապես՝ կլինի հիմնական պատասխանը այն հարցի,  թե ինչ կոնկրետ քայլերով է կառավարությունը փորձելու  կյանքի կոչել հահակոռուպցիւոն պայքարի ավելի վճռական փուլ սկսելու վարչապետի հայտարարությունը:

Մինչ կոնկրետ քայլի մասին խոսելը կառավարության ներկայացուցիչը նախ արձանագրեց, որ առաջին հայացքից լուծումներըը պարզ են  թվում, բայց ցավոք ամեն ինչ այդքան  հեշտ չէ: «Ցավոք սրտի, կոռուպցիայի դեմ պայքարն այդքան հեշտ չէ, դրանով է պայմանավորված, որ շատ ժողովրդավարական երկրներում այնուամենայնիվ տարիներ շարունակ խոսում են առկա կոռուպցիայի մասին: Մենք չենք կարող, իհարկե, այս պահին հպարտանալ այստեղ շատ լուրջ արդյունքներով, բայց վստահեցնում եմ ձեզ, որ ամենայն լրջությամբ վերաբերվում ենք այդ հարցին»:

Որպես լուրջ վերաբերմունքի ապացույց սեպտեմբերին կառավարությունը խորհրդարան կբերի կոռուպցիայի դեմ պայքարի մեխանիզմներն ամբողջացնող օրենսդրական փաթեթ: Դրա առանցքային կետը կվերաբերի բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի հայտարարագրման նոր կարգին: «Հայտարարագրերի բովանդակությունը մեր կարծիքով էապես պետք է փոխվի»:

Հայտարարգրերը հաճախ թերի տվյալներ են պարունակում, չի բացառվում անգամ տվյալների  կեղծումը, իսկ   ամենակարևորը՝ հայտարարագրերում տեղ գտած տվյալները վերլուծելու ու համապատասխան եզրահանգումների բերելու գործիքներն են, որոնք   օրենսդրորեն նախատեսված չեն:

Դավիթ Հարությունյանն ասում է կառավարությունն էլ ինքն էլ գիտի, որ սողանցքեր կան:  Դրանք փակելով ու գործիքակազմ ներդնելով՝ փորձելու են  այնպես անել, որ  արդյունքները տեսնելի լինեն: «Խնդիրը նախ եւ առաջ ամրապնդումն է գիտակցության, որ բոլորն են պատժի ենթակա, եւ անպատժելի ոչ մեկ չկա»:

Նոր օրեսնդրական նախաձեռնության շրջանակում կառավարությունը նաև նոր ու համարձակ մի գաղափարի մասին է խոսում:  Հանուն հակառուպցիոն պայքարի արդյունավետության՝ գործադիրը  մտադիր է քրեականացնել ապօրինի հարստացումը: Դավիթ Հարությունյանն անկեղծորնե խոստովանում է, որ սա ավելի բարդ հարց է, քանի որ բացի այն, որ պետք է հասկանալ թե որն է ապօրինի հարստացումը,  դժվար է նաև ապացուցել՝ ով է հարստացել օրինական, իսկ ով՝ ապօրինի ճանապարհով: Անմեղության կանխավարկածի հարց կա՝ ասում է   Դավիթ Հարությունյանը:

«Թրանսփերենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Վարուժան Հոկտանյանը առայժմ չի շտապում գնահատել կատռավարության նոր նախաձեռնությունը: Կարծում է, որ այն գնահատել հնարավոր կլինի նախագծի ներկայացումից հետո միայն: Իսկ հարցին, թե տեսնում է քաղաքական կամք կոռուպցիայի դեմ իսկապես վճռականորեն պայքարելու, այսպես է պատասխանում:

Կարդացեք նաև

Back to top button