Քաղաքական

Պուտինը Օլանդին է ներկայացրել ՀՀ եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքները

Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսուա Օլանդը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Պուտինը Օլանդին, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի նախագահի, տեղեկացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման արդյունքները:

Միաժամանակ, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի առաջնորդները հույս են հայտնել, որ այդ հանդիպման ժամանակ ձեռքբերված արդյունքները կնպաստեն խաղաղ գործընթացի առաջընթացին:

Պուտինն ու Օլանդը պայմանավորվել են շարունակել ակտիվ համատեղ աշխատանքը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:

Ավելի վաղ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Մարկ Էյրոն, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ Փարիզը պատրաստ է ԼՂ հակամարտության կարգավորման հարցով նոր բանակցություններ անցկացնել:

Կարդացեք նաև

Back to top button