ԿարևորՔաղաքական

Բավրայից մինչեւ Բավարիա. ԱԺ- ն վավերացրեց ՀՕՊ միասնական համակարգի հայ- ռուսական համաձայնագիրը

lenabadeyan

Աշխատանքային երեքուկես օր, 21 հարց, թեժ քննարկումներ. հիմնական հարցերը թողած  ընդդիմադիր ուժ գտնելու պրպտումներ ու բողոքի ակցիա շենքի մոտ, ահա այսպիսին էր ԱԺ արտահերթ նստաշրջանը, որի ընթացքում տեղի ունեցավ 4+4+4 ձեււաչափով ձեռքբերված պայմանավորվածությունն ու առաջին ընթերցմամբ ընդունվեցին փոփոխություններն ու լրացումները նոր ԸՕ-ում: Այս արտահերթով վավերացվեց նաեւ վիճահարույց հայ-ռուսական Հակաօդային պաշտպանության միավորված համակարգի ստեղծման համաձայնագիրը: Ավանդույթը չխախտելով՝ վավերացվեց նաեւ մի քանի վարկային համաձայնագիր:   

 

ՀՀ պատգամավորներն այսօր Բավարիայի սահմանային անցակետի մասին նախագիծ ընդունեցին ԱԺ-ում: Համենայնդեպս՝ նախագիծն այդպես ներկայացրեց խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանը եւ որեւէ շտկում հետո չարեց, նույնիսկ չհասկացավ, թե ինչու պատգամավորները խառնվեցին, այնուամենայնիվ՝ քվեարկեցին:

Իրականում խոսքը Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի ﬕջեւ ստորագրված ֆինանսական համաձայնագրի մասին է: Բագրատաշենի, Բավրայի եւ Գոգավանի սահմանային անցակետերի արդիականացման համար արդեն ստացված 30 միլիոն 316 հազար եվրոն չբավարարեց եւ պատգամավորները համաձայնեցին, որ այդ վարկին Եվրոպական ներդրումային բանկն ավելացնի լրացուցիչ 534  հազար եվրո:

Այս վարկային համաձայնագիրը, ի դեպ, միակը չէր: Պատգամավորները վավերացրեց նաեւ «Կոտայքի եւ Գեղարքունիքի կոշտ թափոնների կառավարման ծրագիր» վարկային համաձայնագիրը, որով Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը պատրաստ է Հայաստանին տրամադրել  5.5 մլն եվրո վարկ՝ համապատասխան մարզերում կոշտ թափոնների կառավարումը բարելավելու նպատակով:

Ինչ վերաբերում է վիճահարույց համաձայնագրին, ապա Հակաօդային պաշտպանության միավորված համակարգի ստեղծման մասին հայ-ռուսական համաձայնագիրն այսօր նույնպես խորհրդարանը վավերացրեց 102  կողմ  8 դեմ ձայների հարաբերակցությամբ: Հասարակության մեջ հակասական վերաբերմունքն այս համաձայնագրի վերաբերյալ այդպես էլ չարտացոլվեց խորհրդարանական քննարկումներում եւ քվեարկության ժամանակ, թեեւ արտահերթ աշխատանքների հենց առաջին օրվանից Աժ շենքի մոտ ցուցարարներ էին հավաքվել՝ դժգոհելու ներկայացված համաձայնագրից:

Դժգոհության հիմնական պատճառաբանությունն այն է, որ մտավախություններ կան կապված երկրի պաշտպանության կարեւորագույն տարրերից մեկի ղեկավարումն այլ երկրի հետ կիսելու հարցում: Հիշեցնենք, որ անհրաժեշտ պարզաբանումներ հարցի քննարկման ժամանակ չհնչեցին նաեւ խորհրդարանում, իսկ ՊՆ փոխնախարար Արա Նազարյանը հրաժարվել էր պատասխանել լրագրողների հարցին՝ պատճառաբանությամբ, թե դրա մասին կիմանա նաեւ հակառակորդը:

Հասարակության կարծիքը լսելու եւ ներկայացնելու ցանկությամբ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի բացատրեց իր դեմ քվեարկությունը։ Համաձայնագրի վավերացմանը դեմ քվեարկեցին նաեւ ՀԱԿ խմբակցությունից պատգամավորներ Հրանտ Բագրատյանն ու Նիկոլ Փաշինյանը, «Ժառանգություն» խմբակցությունը՝ առանց Ռուբիկ Հակոբյանի եւ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Դահլիճում ներկա էին, բայց չքվեարկեցին Դաշնակցություն խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, ԲՀԿ-ից պատգամավորներ Լյովա Խաչատրյանը եւ  Վահան Կարապետյանը, Հանրապետական խմբակցությունից՝ Շիրակ Թորոսյանը: 16 հարցի քվեարկությունից հետո խորհրդարանն ավարտեց իր արտահերթ աշխատանքը՝ սպառելով կառավարության ներկայացրած օրակարգը:

Կարդացեք նաև

Back to top button