Տնտեսական

Մեկնարկում է 9- րդ ԴիջիԹեքը. կքննարկվեն նաեւ ռազմարդյունաբերությունը նորագույն տեխնոլոգիաներով արդիականացնելու հարցերը

hasmikmartirosyan

Վաղը Երևանում կանցկացվի 9-րդ ամենամյա ԴիջիԹեք բիզնես ֆորումը, որտեղ մեկտեղվելու են ՏՏ ոլորտի կազմակերպությունների և տնտեսության տարբեր ճյուղերում գործունեություն ծավալող տնտեսվարող սուբյեկտների հետաքրքրությունները: Ֆորումի կազմակերպիչները հույս են հայտնում, որ «Խելացի լուծումներ՝ խելացի բիզնեսի համար» խորագրով համաժողովը հարթակ կհանդիսնա ՏՏ մասնագետների եւ գործարարների երկխոսության համար: Ի՞նչ կտա ԴիջիԹեքը և ի՞նչ հարցերի են նախանշված քննարկելու, և ամենակարևորը՝ արդյո՞ք ռազմարդյունաբերական ոլորտում նոր տեխնոլոգիաների ներդրման պահանջը ֆորումի առանցքային հարցերից է լինելու:

 

Հունիսի 17-18-ը  կկայանա 9-րդ ամենամյա «Դիջիթեք» բիզնես ֆորումը, որի նպատակն է աջակցել գործարարության տարբեր ոլորտներին գտնելու լավագույն տեխնոլոգիական լուծումներ, ինչպես նաև տեխնոլոգիական ընկերություններին՝ հանդիպելու պոտենցիալ հաճախորդների հետ մեկ վայրում: Ֆորումին մասնակցելու ցանկություն է հայտնել շուրջ 70 կազմակերպություն, ինչպես նաև հյուրեր արտերկրից:

Նախատեսված է անցկացնել եվրոպական գործարարների` Yes For Europe և հայ-գերմանական բիզնես համաժողովը, ինչպես նաև գործարար աշխարհն ու պետական կառույցները կքննարկեն ՏՏ ներդրումային էկո համակարգերի, ԱՊՀ Քլինթեք հարթակի ձևավորման, նոր սերնդի բանկային համակարգի, էլեկտրոնային կառավարման, կիբեր անվտանգությանը, ռազմարադյունաբերությանը վերաբերող հարցեր:

Ավելի վաղ, ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը նշել էր՝  «Դիջիթեք» բիզնես ֆորումը հնարավորություն կտա ակտիվացնել ՏՏ ոլորտի մասնագետների մասնակցությունը մեր երկրի տնտեսության զարգացման գործողությունների ծրագրի մշակման աշխատանքներին:

Այժմ անդրադառանանք ռազմարդյունաբերությանը, որն ապրիլյան պատերազմի ընթացքում իշխանության համար դարձավ թիրախային ուղղություն՝ նորագույն տեխոնոլոգիաններով ռազմական ոլորտը զինելու համար: Ինֆորմացիոն տեխնոլոգիանների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, ներկայացնելով այս տարի կազմակերպվելիք ֆորումի առանձնահատկությունները, կարևորեց «Դիջիթեքի»  միջազգայնացումը, ինչպես նաև այս անգամ առանցքային քննարկման ուղղություն դարձած ռազմարադյունաբերությունը նորագույն տեխնոլոգիաներով արդիականացնելու հարցերը:

ԶՈՒ և  Ինֆորմացիոն տեխնոլոգիանների ձեռնարկությունների միության միջև ձևավորվել է հանձնաժողով, որը վերլուծելով ապրիլյան զարգացումները ամբողջացնում է խնդիրների այն շրջանակը, որի լուծման էլ կներգրավեն ՏՏ մասնագետները: Ըստ Կարեն Վարդանյանի, ռազմաարդյունաբերության արդիականացման ուղղությամբ այսօր քննարկվում է 3 խնդիր։ «Կարճաժամկետ՝ ինչպիսի լուծումներ գտնել, որպեսզի հակազդենք հակառակորդին. երկու ձև ենք տեսնում՝ կամ գնումներ, կամ եղած զինատեսակների արդիականացում։ Երկրորդը՝ միջնաժամկետ խնդիրն է՝ ինչպես ունեցած տեխնոլոգիայի հիման վրա ստեղծել նոր ռազմաարդյունաբերություն, և երրորդը՝ ռազմավարական խնդիրն է, թե 15-20 տարի  հետո ի՞նչ ռազմարադյունաբերություն ենք ցանկանում ունենալ»:

«Դիջիթեքին» ակնկալվում է ԶՈՒ ներկայացուցչիների ակտիվ մասնակցություն։ Համաժողովի ավարտին արդեն պարզ կդառնա, թե զարգացման ինչ ուղղություն է ընտրվելու: Ինֆորմացիոն տեխնոլոգիանների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանը  հույս ունի որ ՏՏ ընկերությունները իրենց լուծումները կներկայացնեն ֆորումի շրջանակում:

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նույնպես կարևորելով ԶՈՒ-ին վերաբերող տեղեկատվական անվտանգության հարցերը՝ նկատեց, որ ապրիլյան պատերազմը փոխեց շեշտադրումներն ու մտածողությունը՝ կարևորության վեկտորը ուղղելով դեպի կիբերանվտանգության ապահովությանը:

Համաժողովի քննարկման թեմաներից մեկն էլ  կլինի նյույորքյան ներդրումային ֆորումին մեր մասնակցության  նախապատրաստության հարցը:

Կարդացեք նաև

Back to top button