

Չնայած բավականին դժվար եղանակային պայմաններին՝ այս տարի մեղրի միջին քանակի բերքահավաք է ակնկալվում՝ այսօր ասել է Մեղվաբույծների ազգային միավորման համանախագահ Արմեն Նազարյանը: Վերջինս նաւև որոշ գաղտնիքներ է բացել,թե ինչպես պետք է տարբերակել մաքուր մեղրը կեղծից:
«Մինչեւ 2 ամսական նոր քամած մեղրը պետք է քսել մարմի նուրբ մաշկի վրա, 20-30 րոպե հետո մեղրը ներծծվում է։ Լեզվով պետք է ստուգել։ Եթե քաղցրությոուն չկա՝ իդեալական մեղր է»,- Մեղվաբույծների ազգային միավորման համանախագահ Արմեն Նազարյանը բացահայտում է գաղտնիքը՝ ինչպես պետք է տարբերակել մաքուր մեղրը կեղծից: Ասում է, որ այս հնարքի մասին բարձրաձայնում է առաջին անգամ,ու շեշտում, որ արդեն ժամանակն է, որպեսզի շաքարագործները հանգստի մեկնեն։
Խոսելով այս տարի սպասվող մեղրի քանակի մասին, ասում է,որ եղանակային պայմանները այնքան էլ բարենպաստ չեն եղել, լավ բերք ստանալու համար: «Եղանակային պայմանները թույլ չտվեցին, որպեսզի մեղվաընտանիքները զարգանան: Կարկուտների, քամիների և խոնավության պատճառով մենք զրկվեցինք ծաղկափոշուց: Բայց եղանակային պայմաններն արդեն բարելավվել են, և մենք հույս ունենք, որ կորուստները կվերականգնվեն»։
Գյուղատնտեսական գիտությունների թեկնածու, մեղվաբույծ Կամո Պետրոսյանն իր հերթին մեղվապահներին հորդորում է փեթակները ցածրադիր գոտիներից տեղափոխել բարձրադիր գոտի,որը թույլ կտա ունենալ շատ քանակությամբ մեղր: Մեղվաբույծը նաև հիշեցրեց, որ մարդը տարեկան պետք է օգտագործի միջինը 35 կիլոգրամ մեղր: Այս տարի Հայստանում սպասվում է մեկ փեթակից միջինը 10-15 կիլոգրամ մեղր: Մեղրի հիմնական բերքահավաքը սկսվելու է հունիսի 25-ից:




