
Ռուսաստանը մտադիր է պահպանել ռազմավարական գործընկերությունը Հայաստանի հետ` հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ Մոսկվայում հայ պաշտոնակից Սեյրան Օհանյանի հետ հանդիպման ընթացքում:
ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ` Սերգեյ Շոյգուն հիշեցրել է, որ երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը կարգավորվում է ավելի քան հինգ տասնյալ պայմանագրերով և համաձայնագրերով: «Մեր համագործակցության տեմպերն ու հագեցվածությունը բավարարում է մեզ: Մենք համագործակցում ենք բոլոր ուղղություններով:Հատուկ ուզում եմ նշել կրթական ուղղությունը»,- ասել է Ռուսաստանի պաշտպանության նախարարը:
Սերգեյ Շոյգուն հիշեցրել է, որ բազմաթիվ հայ զինվորականներ կրթություն են ստանում ռուսական բուհերում, այս տարի ներկայացվել է ավելի քան 200 սպայի կրթության հայտ:
Սեյրան Օհանյանն իր հերթին նշել է, որ ուրախ է հանդիպել՝ պաշտպանական ոլորտում համագործակցության որոշ հարցերի շուրջ տեսակետները հստակեցնելու նպատակով: «Կարծում եմ՝` մեր պարբերական հանդիպումները և համատեղ միջոցառումները բարի ավանդույթ են դարձել և վկայում են միայն բարձ’ մակարդակի հարաբերությունների և պաշտպանական ոլորտում դինամիկ զարգացման մասին»,- ասել է Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը՝՝ ընդգծելով՝ նման համագործակցության վկայություններից մեկը Երևանին հատկացվող ռուսական ռազմական աջակցությունն է:
ՌԴ պաշտպանության նախարարն այսօր հանդիպել է նաեւ իր ադրբեջանցի պաշտոնակցի հետ (մանրամասները՝ այստեղ)։




