Տնտեսական

Հանքարդյունաբերությունն ու սոցիալական եւ բնապահպանական հավասարակշռությունը

hasmikdilanyan

Պետություն մասնավոր հատված ու միջազգային կառույցներ,  համատեղ են քննարկում ու փորձում  մշակել  հանքարդյունաբերության զարգացման միասնական  ու երկարաժամկետ ռազմավարություն : Կառավարութան աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ հարությունյանը նկատում է  «ճանապարհը հեշտ չէ, մենք նոր ենք սովորում միմյանց հետ աշխատել; Համաշխարհային բանկն ու Կայուն հանքային ոլորտի  կենտրոնը  համատեղ  հետազոտություն են իրականացրել  ու պարզել՝ որքանով է ոլորտն այսօր կայուն՝ ինչպես սոցիալական, այնպես էլ բնապահպանական ու տնտեսական տեսանկյունից։

 

Հանքարդյունաբերությունը Հայաստանի տնտեսության շարժիչ ուժն է: Համենայնդեպս՝ պատկամն մարմինենրն այդպես են հայտարարում, նշում, որ ոլորտի զարգացմամբ մեր երկրում կայուն աշխատատեղեր  են ստեղծվում:

Բնապահպանները հակառակն են պնդում։ «Էկոլուր» տեղեկատվական կենտրոնի տնօրեն Ինգա Զարաֆյանն օրինակ փաստում է՝ երեկ ուշ երեկոյան է վերադարձել  Սյունիքից, այս մարզում այցելել է  հիմնականում   հանքարդյունաբերական թափոնների գոտու ազդեցության տակ գտնվող  վեց համայնք: Բացահայտել է՝ այստեղ դժգոհ  են ոչ միայն գյուղացիները, այլ նաև համայնքների ղեկավարները:

Սա արդեն այլ մակարդակ է՝ ասում է Զարաֆյանն ու փոխանցում գյուղապետերի դժգոհություններն ու անհանգստությունները։ «Առողջական վիճակից են բողոքում,  ուռուցքային հիվանդություններն են շատացել, անպտղությունը՝ նույնպես»:

Կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը հիշեցնում է՝  հանքարդյունաբերությունը Հայաստանի տնտեսության հենասյուներից մեկն է: Նա  ոլորտի զարգացմանը զուգահեռ կարևորում է նաև սոցիալական ու բնապահպանական գործոնները:  Պետք  է բոլորի շահերը պաշտպանել՝ ասում է։

Հանքարդյունաբերության ոլորտում ՀԲ-ն ու  Կայուն հանքային ոլորտի  կենտրոնը  համատեղ  հետազոտություն են իրականացրել  ու պարզել՝ որքանով է ոլորտն այսօր կայուն՝ ինչպես սոցիալական, այնպես էլ բնապահպանական ու տնտեսական տեսանկյունից: Այն  Հայաստանում  օտարերկյա  ներդրումների  հիմական աղբյուրն է՝ ասում է հետազոտության տնօրեն Կիրստեն Հունդն ու կարևորում  նաև  զբաղվածության խնդրի լուծումը:

Հանքարդյունաբերությունում հետազոտողները մարտահրավեր  են նկատել։ Հետազոտության տնօրեն  Կիրստեն Հունդի խոսքով՝ այս պահին  ոլորտը մեկ խոշոր ընկերությունից է կախված։ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մասին է խոսքը, որն էլ համաշխարհային շուկայում  ոլորտը խիստ տատանողական է դարձնում:  Բացի նշածս ընկերությունից՝ մի քանի փոքր ընկերություններ կան, որոնք կարողանում են ոլորտում աշխատել շահույթով: Նոր ուսումնասիրությունները շատ քիչ ծավալով են իրականցվում այս պահին: Հիմա մեկ երկու ընկերություն են գործունեություն իրակացնում և ոլորտը այս պահին կախված է  այդ ընկերություններից»։

Փորձ է արվում օգնել, որ հանքարդյունաբերությունը Հայաստանում կայուն տնտեսական աճ ապահովող ոլորտներից  մեկը դառնա: Բնապահպանական  ու սոցիալալական կողմերը նույնպես կարևորում է: Կիրստեն Հունդի խոսքով, կան լքված հանքավայրեր, որոնք էլ բնապահպական խնդիրների առաջացման աղբյուր են։ «Մյուս կողմից էլ կան պոչամբարներ, որոնք միջազգային լավագույն չափանիշերով կառուցված չեն , եւ մենք առաջարկում ենք որպեսզի այդ իրավիճակը շտկվի»։

Պետություն- մասնավոր հատված ու միջազգային կառույցներ,  համատեղ են քննարկում ու փորձում  մշակել  հանքարդյունաբերության զարգացման միասնական  ու երկարաժամկետ ռազմավարություն : Կառավարութան աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը նկատում է. «ճանապարհը հեշտ չէ, մենք նոր ենք սովորում միմյանց հետ աշխատել: Լուրջ անելիքներ են սպասվում»:

Համաշխարհային  շուկայում պղնձի գների նվազումը Հայաստանում հումքը մշակելու տեսլական կձևավորի: Կառավարության աշխատակամզի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանն ասում է, որ այս ուղղությամբ աշխատանքներ արվում են; Սակայն սա էլ բնապահօանանկան ու սոցիալակն տարրեր է պարունակում:  Այստեղ էլ ավանդական տեխնոլոգիաները ծծմբաթթվի տեսքով  մեծածավալ թափոններ են առաջացնելու, ի՞նչ  լուծումներ են առաջարկվելու: Խնդիրը պարզունակ չէ՝ նկատում է նախարարը։

Կողմերը հույն ունեն, որ համատեղ լուծումներ ի վերջո կգտնեն:

Կարդացեք նաև

Back to top button