Տնտեսական

Բիշքեկում մեկնարկել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը

Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում այսօր մեկնարկել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը, որին  մասնակցում են ԱՊՀ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները: Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը խորհրդի նիստին մասնակցում է ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորությամբ:

Նիստի շրջանակներում հանդիպումներ են տեղի ունեցել նեղ և ընդլայնված ձևաչափերով, որոնց ժամանակ քննարկվել են ԱՊՀ անդամ պետությունների՝ մի շարք ոլորտներում գործակցության հետագա ընդլայնմանն ու խորացմանն ուղղված երկու տասնյակից ավել հարցեր:

Կարդացեք նաև

Back to top button