
Թուրքայի նախագահ Ռեջեփ Թաիպ Էրդողանը հայտարարել է, որ չմայրացած կինը ոչ լիարժեք է։
Ստամբուլում «Կանայք եւ ժողովրդավարությունը» ընկերակցության նոր շենքի բացման արարողության ժամանակ նա կանանց կոչ է արել առնվազն երեք երեխա ունենալ։
Էրդողանի խոսքով՝ կինը հրաժարվելով մայրությունից՝ վտանգում է մարդկությունը։ «Կինը, որը հայտարարում է՝ ես մայր չեմ լինի, որովհետեւ աշխատում եմ, իրականում հերքում է իր կանացիությունը»,- Թուրքիայի նախագահի խոսքերն է մեջբերում «Ֆրանս պրեսը»։
Ավելի վաղ Էրդողանը հանդես էր եկել ընտանիքի պլանավորման դեմ՝ նշելով, որ Թուրքիան պետք է ավելացնի բնակչության թիվը։ Վերջին 15 տարում Թուրքիայի բնակչությունն ավելացել է ավելի քան 10 մլն- ով։ Անցած տարի այն կազմել է 78,7 մլն։




