

Մայիսի 31-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտարարեց՝ այս տարվա հուլիսի 1-ից Հայաստանի Հանրապետությունում բնական գազի սակագինը սպառողների համար կնվազի մոտ 9 դրամով:Հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի խոսքով՝ գազի սակագինը 156 դրամից կդառնա 146,7 դրամ` 1 խմ բնական գազի դիմաց։ Նշենք, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերության ներկայացրած հայտի քննարկման արդյունքում որոշվել է, որ ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր սպառում ունեցող բաժանորդների համար բնական գազի սակագինը կլինի 146.7 դրամ: Ամսական 10 հազար խմ և ավելի սպառում ունեցող սպառողների համար վաճառվող բնական գազի սակագինը կլինի 257.56 ԱՄՆ դոլար` նախկին 276.98 ԱՄՆ դոլարի դիմաց։ ՀԾԿՀ-ն սեփական նախաձեռնությամբ սկսել է էլեկտրաէներգիայի գործող սակագների վերանայման գործընթացը, և այդ ոլորտում ևս սպասվում են փոփոխություններ:Ինչպես մինչեւ որոշումը, այդպես էլ որոշումից հետո ղլ փորձագետները շարունակում են հաշվարկներ ու վերլուծություններ կատարել: Պաշտոնյաները դեռ լռում են։
Վերջին տարիներին սահմանի վրա երկու անգամ գազի գնի սակագնի իջեցումը չազդեց սպառողներիս վրա; Այս տարի, սակայն, բացառություն եղավ՝ օրերս ՀԾԿՀ հայտարարեց, որ շարքային սպառողներիս համար հուլիսի մեկից գազի սակագինը կնվազի 9,3 դրամով: Էլեկտրաէներգիայի մասով դեռ հաշվարկները շարունակվցում են: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
Միքայել Մելքումյանի սպասումները չեն արդարացել: Տնտեսագետը կարծում է, որ սա նվազագույն իջեցումն էր, սակայն եւս ինը կամ տասը դրամ իջեցնելու հնարավորություն կա: Հայտարարության հիքմում մի քանի բաղադրիչ է դրված՝ կորուստների նվազում, շահութաբերության , գնումների և ուռճացված ծախսերի կրճատում: Մելքումյանը նաև նկատում է՝ առաջիկա տարիներին «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը լայնածավալ ներդրումներ չի կատարելու,մեծ ծախսեր չկան, ուստի գազի սակագինն ավելի շատ նվազեցնելու հնարավորություն կա: Էլեկտրաէներգիան մասամբ շաղկապված է գազի հետ:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը կարծում է, որ սակագնի իջեցման հնարավորություն է նաև կորուստների նվազումը ։ Մեկ տոկոս կորստի նվազումը 2,5 –ից 3 մլրդ դրամի է հավասար՝ ասում է։ Միքայել Մելքումյանը կարծում է, որ տեղական արտադրողների ակնկալիքները չեն արդարացել:
Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը հակառակն է պնդում, վստահեցնում է՝ տեղական արտադրողները գազի սակագնի նվազումը դրական են գնահատում :Սաֆարյանը կարծում է, որ Հայաստանում գազի գինը պետք է նվազի ու հասնի Ռուսաստանում մատակարարվող գազի սակագնին՝ մոտ 130 դոլար: « Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, շուկաների ազատ տեղաշարժի պարագայում ապրանքների մրցունակության խնդիր կա, եթե գազի սակագինը չնվազի, հայական ապրանքները ԵԱՏՄ շուկաներում մրցունակ չեն լինի«- ընդգծում է ՀԱԱ նախագահ Վազգեն Սաֆարյանը։
Սաֆարյանի առաջարկը նույնն է՝ Ճապոնական վարկով կառուցել Երևանի ՋԷԿ-ի երկրորդ էներգաբլոկը: Մրցունակ տնտեսություն ունենալու համար պետք է լուրջ աշխատանքներ տանել Իրան- Հայաստան հարաբերությունները սերտացնելու ուղղությամբ:
Պաշտոնական հարթակներում դեռ թվային տվյալներ չեն ներկայացվում: Փոխարենը՝ վերջին շրջանում ավելի հաճախ են խոսում մենաշնորհների ու դրանց դեմ պայքարի մասին: Թե Միքայել Մելքումյանը, թե Վազգեն Սաֆարյանը կարծում են, որ պետք է կոնկրետ քայլեր կատարել, որպեսզի դրանք միայն հայտարարություններով չսահմանափակվեն:




