

Խորհրդարանում այսօր հյուրընկալել են Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Էդելգարդ Բուլմահնին: Ղարաբաղյան հակամարտության կարգավորում ու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը ՝ այս թեմաներն են առանցքային եղել գերմանացի խորհրդարանականի և ԱԺ փոխնախագահի հանդիպման ժամանակ: Սրանք նաև այն երկու թեմաներն են, որոնցում Գերմանիան այսօր կարևոր դերակատարում ունի: Հունսիս 2-ին Բուդեսթագում սպասվում է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի քվեարկությունը: Բունդեսթագի փոխնախագահն այսօր հույս է հայտնել, որ ընդունվելիք փաստաթղթով Գերմանիան կստանձնի նաև պատմական պատասխանատվության իր բաժինը:
Ստացվել է այնպես, որ Գերմանիան այսօր առանցքային դերակատարում ունի Հայաստանի համար կարևոր երկու խնդիրների՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման և Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցերում: Երկու թեմաներն էլ առանցքային եղել երկու երկրների խորհրդարանների փոխնախագահների այօրվա հանդիպման ընթացքում:
Գերմանիան նախագահում է ԵԱՀԿ-ն և փորձում է գործուն դերակատարում ունենալ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու գործում՝ այսօր Ազգային ժողովում հայտարարեց Բունդեսթագի փոխնախագահը: Ըստ Էդելգարդ Բուլմահնի՝ Գերմանիայի խորհրդարանն ամբողջությամբ սատարում է ԵԱՀԿ ՄԽ ջանքերը և կարևորում Վիեննայում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացումը: Մենք հույս ունենք, որ համաձայնությունները չեն մնա թղթի վրա և կյանքի կկոչվեն. հակառակ դեպքում կլինի ապրիլյան իրավիճակի կրկնություն, որը, նրա համոզմամբ, անթույլատրելի է: «Գերմանիան համոզված է, որ այս հակամարտությունը չի կարող և չի լուծվի ռազմական ճանապարհով»:
Ըստ Բունդեսթագի փոխնախագահի՝ Գերմանիան կարևորում է նաև շփման գծում մշտադիտարկման մեխանիզմների ներդրման առաջարկը՝ կարևոր նախապայման համարելով հակամարտության հետագա թեժացումը կանխելու համար: «Հուսով ենք, որ զինադադարի շուրջ ձեռք բերված համաձայնությունը հիմք կդառնան բանակցությունների վերսկսման համար, իսկ դրանց հիմքում կշարունակեն մնալ ՄԽ համանախագահների կողմից առաջարկված հիմնարար սկզբունքները»:
Իր հայտարարությամբ ԱԺ փոխնախագահը նույնպես կարևորեց Վիեննայում ձեռք բերված համաձայնությունների իրականացումը: Էդուարդ Շարմազանովն այսօր կրկնեց, որ բանակցությունները կարող են վերսկսվել կամ առաջընթաց ունենալ միայն այն դեպքում, եթե պահպանվեն Վիեննայում ձեռք բերված համաձայնությունները:
Հայաստանի համար խիստ կարևոր շփման գծում հետաքննության եւ վստահության մեխանիզմների ներդրումը: «Մենք կարևորում ենք վտահության միջոցների, հետաքննության մեխանիզմների ներդրումը: Սա հնարավորություն կտա ոչ թե հավասարության նշան դնել, այլ հտակորեն տարեբարակել, թե ով է խախտում զինադադարը և ով է պատճառն ապակայունացման»:
ԱԺ փոխնախագահը Գերմանիայի հետևողականությունն ակնկալում է ոչ միայն ղարաբաղյան հակամարտության, այլ նաև Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում: Հունիսի 2-ին Բունդսեթագում սպասվում է ցեղասպանությունը դատապարտող բանաձևի քվեարկությունը: Այն այսօր արդեն պաշտպանցվում է 3 կուսացությունների կողմից, ինչն առավել հավանական է դարձնում այդ փաստաթղթի ընդունումը: Մենք այս բանաձևով հիշատակելու ենք Հայոց ցեղասպանության զոհերին, դատապարտելու ենք հայ ժողովրդի և քրիստոնյա այլ ժողովուրդների նկատմամբ իրականացված ոճրագործությունը, նաև այն մաղսակցությունը, որը ժամանակին ունեցել են Գերմանիայի իշխանությունները՝ այսօր հայտարարեց Բունդեսթագի փոխնախագահը:
«Դատապարտելու ենք նաև այն տխրահռչակ դերը, որ դարասկզբի իրադարձությունների մեջ ունեցել է Գերմանիան՝ լինելով Օսմանյան Թուրքիայի դաշնակիցը և չկանխելով ոճրագործությունը: Այս բանաձևով փաստորեն Գերմանիան ստանձնելու է իր պատմական պատասխանատվությունը առերեսվելու պատմությանը»,- ասաց Էդելգարդ Բուլմահնը:
Պատմությանն առերեսվելիս գերմանացի ժողովուրդը տարորոշել է մեկ բան՝ այլ է անմիջական մեղսակցությունը, այլ է համաժողովրդական պատասխանատվությունը, որը պետք է փոխանցվի սերունդներին: Գերմանացի պաշտոնյան կարծում է, որ քննադատական մոտեցմամբ իր պատմությանը առերեսվելու հաջող փորձով իր երկիրը կարող է օգնել նաև Հյաստանին ու Թուրքիային: «Գերմանիային հաջողվել է հաշտեցման եզրեր գտնել Իսրայելի հետ, լիակատար հաշտության գալ Ֆրանսիայի և Լեհաստանի հետ: Մենք կարծում ենք, որ սա դժար , բայց քաղաքական ճանապարհ է, որով կարող են գնալ նաև Հայստանն ու Թուրքիան ՝վերահաստատելով հարաբերություններ և սկեսլով երկխոսություն:
Միայն այս պարագայում կարելի է հասնել հիշողության մշակույթի հաստատմանը, պատմական մեղսակցությունը թոթապելու պատասխանատվությամնը ՝ այսօր հայտատարեց Բուդեսթագի փոխնախագահը:
Վաղը նա հանդիպումներ է ուենալու հանրապետության նախագահի և արտգործնախարարի հետ:




