Հասարակություն

Մայր բուհը 97 տարեկան է

1919 թ.-ի մայիսի 16-ին ՀՀ նախարարների խորհուրդը քննարկում և հաստատում է Երևանում համալսարան հիմնելու մասին որոշումը:

Այսօր շուրջ մեկդարյա պատմություն ունեցող կրթական հաստատությունը համարվում է Հայաստանի ամենահեղինակավոր բուհերից մեկը, իսկ միջազգային բուհական վարկանշավորում իրականացնող մի շարք ընկերությունների հրապարակած աղյուսակներում Մայր բուհը տարածաշրջանում առաջատար տեղ է գրավում:

Բարձր որակավորում ունեցող գիտնականների շնորհիվ բուհում իրականացվում են ժամանակակից գիտության տարբեր ոլորտներին առնչվող հիմնարար և կիրառական կարևորագույն հետազոտություններ: Ինչ վերաբերում է ուսումնագիտական աշխատանքներին, ապա դրանք կազմակերպվում են եվրոպական կրթականչափանիշներին համապատասխան՝ նորագույն տեխնիկայով և սարքավորումներով համալրված ավելի քան 100 ամբիոններում մատուցելով որակյալ կրթություն:

2019 թ.-ին Երևանի պետական համալսարանը կբոլորի հիմնադրման 100-րդ տարին: Մեկդարյա հոբելյանին նվիրված միջոցառումների նախապատրաստական աշխատանքներն արդեն մեկնարկել են: Հոբելյանական տարվա ընթացքում նախատեսվում են ոչ միայն համալսարանական, հանրապետական, այլև միջազգային միջոցառումներ:

Կարդացեք նաև

Back to top button