

«Մենք միշտ կլինենք ձեր կողքին՝ պաշտպանելու ձեր ազատ և ինքնորոշման ընտրությունը, պայքարելու ձեր երկրում ժողովրդավարության, բարգավաճման համար»,- Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) 40-ամյակին ընդառաջ Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից կազմակերպված «Եվրոպական քաղաքական դաշտը և հայկական կուսակցությունները» թեմայով քննարկման առիթով ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված ուղերձում, ասել է ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլը: Քննարկման ժամանակ ժ.Դոլի ուղերձն ընթերցել է ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանը:
ՀՀԿ նախատեսել է անցկացնել Եվրոպական ժողովրդական կուսակցություն 40 ամյակին նվիված միջոցառումների շարք: Այսօր տրվեց մեկնարակը այդ միջոցառումների:
ՀՀԿ կուսակցությունը միջոցառմանը մասնակցելու հրավեր ուղարկել էր Հայաստանի խորհրդարանական նաև այն ուժերին, ովքեր ԵԺԿ –ի անդամ չեն, բայց գաղափարական Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ով նույնպես ներկա էր միջոցառմանը, նշեց, որ Երևանն այսօր հաղթահարել է բոլոր մարտահրավերները խնդրահարույց միջավայրում, որը նաև կապված էր ղարաբաղյան հակամարտության սպառնալիքի հետ:
«Հայաստանի նախագահը միշտ շեշտադրում է, որ իր երկիրը Եվրոպայի հետ ցանկանում է կապի մեջ լինել ընդհանուր արժեքների հիման վրա: Հիմա Հայաստանի համար դժվար ժամանակներ են, բայց Հայաստանը պետք է կարողանա դիմակայել ոչ միայն այդ մարտահրավերներին, այլև ընդհանուր արժեքներին: Հայաստանի նոր Սահմանդրությունը նոր էջ է բացել քաղաքական դաշտում, քանի որ նախագահական համակարգից անցումը խորհրդարանական մոդելի լուրջ նշանակություն ունի հատկապես քաղաքական կուսակցությունների համար»:
Դեսպանը նշում է, որ Սահմանադրության փոփոխություններից հետո Հայաստանում շատ բան է փոխվել ու այս պահին Հայաստանի քաղաքական դաշտը գտնվում է մի փուլում, երբ ուժեղ, հասուն և կայացած կուսակցությունների դերը մեծ է:




