

ՀՀ կառավարությունն իր գործողություններով երեկ փաստեց՝ Արցախի ճանաչումը գործընթաց է, որը կարող է տեղի ունենալ ցանկացած պահի՝ իրադարձությունների որոշակի զարգացման համատեքստում՝ այսօր ասել է ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանը: Բանախոսը նշել է, որ ԼՂՀ ճանաչման այսրոպեական խնդիր օրակարգում չկա: Սակայն Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ասում է, որ եթե տարիներ առաջ ճանաչեինք Արցախի անկախությունը,ապա Ադրբեջանը միլիարդավոր դոլարի զենք գնած չէր լինի։
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը հստակեցնում է , որ ՀՀ կառավարության օրակարգում ԼՂՀ ճանաչման հարց չի եղել, այլ ստիպված՝ օրենքով սահմանված կարգով, անդրադարձ է կատարվել պատգամավորների նախաձեռնությանը: Այս պահին ճանաչման հարց օրակարգում չկա՝ շեշտում է Խոսրով Հարությունյանը,իսկ ԱԳՆ-ի և կառավարության եզրակացությունը պարզապես սթափեցնում էր Ադրբեջանին:
ՀՀԿ- ական պատգամավորը ավելի քան համոզված է, որ եթե Ադրբեջանն սկսի լայնամասշտաբ ռազմական գործողություննեը, Հայաստանն էլ ճանաչի Ղարաբաղի անկախությունը, ապա բանակցային գործընթացն սկսվելու է բոլորովին այլ կետից: ՀՀԿ- ական մեկ այլ պատգամավոր՝ Սամվել Նիկոյանն էլ նկատում է, որ այսօր արտաքին քաղաքական դաշտում միանգամայն այլ իրավիճակ է ստեղծվել: Ադրբեջանը պարզապես չի կարող հակամարտությունը լուծել ռազմական ճանապարհով:
Սակայն «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ասում է, որ եթե տարիներ առաջ ճանաչեինք Արցախի անկախությունը,ապա Ադրբեջանը միլիարդավոր դոլարի զենք գնած չէր լինի և նման պատերազմական գործողություններն էլ չէին լինի: «Ապացուցվեց այն թեզը, որ պատերազմ սկսելու խնդիրը բացարձակապես կապ չունի ԼՂՀ անկախության հետ: Հակառակը՝ բանակցություններն ընթացել են, բայց Ադրբեջանը ագրեսիա է իրականացրել ԼՂՀ-ի, ինչպես նաև ՀՀ-ի դեմ»:
Սակայն ՀՀԿ –ական պատգամավոր Խոսրով Հարությունյանը հակադարձում է, որ եթե մենք ճանաչած լինեինք ԼՂՀ անկախությունը, ապա բանակցային գործընթացը չէր շարունակվի մեր պատճառով և Ադրբեջանը չէր հրաժարվելու ռազմական ճանապարհով խնդիրը լուծելու իր ծրագրերից։ Սիջազգային հանրությունը պարզապես շանս էր ունենալու մեղադրելու Հայաստանին՝ ասում է Խոսրով Հարությունյանը:




