Միջազգային

ԱՄՆ զինվորներ՝ Սիրիայում. Մոսկվան բողոքում է

marlenahovsepyan

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը 150 ամերիկացի զինվորականների տեղակայումը Սիրիայի տարածքում անվանել է այդ երկրի ինքնիշխանության խախտում:Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովն ասել է, ամերիկյան լրացուցիչ զորակազմը տեղակայվել է Ռումեյլան քաղաքում՝ երկրի հյուսիս-արևելքում:«Մեզ, իհարկե, չեն կարող չանհանգստացնել ԱՄՆ գործողությունները, որոնք չեն համաձայնեցվել Սիրիայի իշխանությունների հետ», — ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ ասել է Ռյաբկովը:

Սիրիա 150 զինծառայող ուղարկելու մտադրության մասին նախագահ Բարակ Օբաման հայտնել էր ապրիլի 25-ին: Նրանք, ըստ Օբամայի, պետք է ուսուցանեն սիրիական չափավոր ընդդիմությանը, որոնք կռվում են «Իսլամական պետության» դեմ: Շրջանը, ուր ապրլիլի 27-ին ժամանել են ամերիացի զինվորականները, գտնվոմ է քուրդ գրոհայինների վերահսկողության տակ:

Նախօրեին պաշտոնական Դամասկոսը հայտարարել էր, որ կտրականապես մերժում է Վաշինգտոնի քայլը՝ այն գնահատելով որպես ագրեսի Սիրիայի Արաբական Հանրապետության ինքնիշխանության նկատմամբ:

Մինչդեռ սիրիական բանակը Ռուսաստանի աջակցությամբ նոր հարձակում է նախապատրաստում: Ժնևում գտնվող միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսեյ Բորոդավկինը հայտնել է, որ սիրիական կառավարական զինուժը ռուսական օդուժի աջակցությամբ հարձակում է նախապատրաստում Դեր Զորի և Ռաքքայի ուղղությամբ:

Նախօրեին Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Ստաֆֆան դե Միստուրան դիմել էր Ռուսաստանին և ԱՄՆ- ին՝ կոչ անելով փրկել սիրիական հակամարտության կարգավորման բանակցությունները:«Փետրվարից սահմանված հրադադարի ռեժիմը հազիվ է գոյատևում»,-  ասել է դե Միստուրան:

Կարդացեք նաև

Back to top button