Մշակույթ

Արվեստը՝ ընդդեմ պատերազմների ու ահաբեկչության

annamartikyan
«Արվեստն ընդդեմ պատերազմների եւ ահաբեկչության» նշանաբանով, ՀՀ անկախության 25 ամյակին  նվիրված Երաժիշտ կատարողների Վերածնունդ միջազգային 8-րդ մրցույթ փառատոնի եռուն շրջանում ապրիլի 10-ից 28-ը Գյումրիի գրեթե բոլոր մշակութային հաստատություններում ընթանում էին, վարպետության դասաեր՝ միջազգային  ժյուրիի կազմում ընդգրկված մոտ 8 տասնյակ  հանրահայտ երիժիշտների կողմից, այդ նույն ընթացքում 3000 մասնակից տարբեր տարիքային խմբերում, 18 անվանակարգերում փորձում էին մրցանակային տեղեր գրավել ու իրենց կենսագրությունը հարզտացնել միջազգային փառատոնի դիպլոմներով:

Երեւանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի, Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամի,  Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ և Գյումրու  քաղաքապետարանի աջակցությամբ իրականացվող Մրցույթ-փառատոնի հիմնական նպատակն է խթանել դասական, ազգային երաժշտության մասսայականացմանը, արտասահմանցի երաժիշտ-կատարողների միջեւ ստեղծել նոր, ստեղծագործական եւ բարեկամական կապեր, այլազգի արվեստագետներին մերձեցնել հայ մշակույթին, ծանոթացնել Հայաստանի պատմությանը եւ մշակութային ժառանգությանը. իսկ փառատոնային օրերի ավարտնը նոր սկիզբ կհանդիսանա փառատոնի ընթացքում հայտնաբերած տաղանդների համերգային արշավի:

 

Կարդացեք նաև

Back to top button