Հասարակություն

Քառօրյա պատերազմում վիրավորված զինվորներից 87-ը դուրս են գրվել հիվանդանոցներից

Քառօրյա պատերազմի հետևանքով տարբեր բժշկական հաստատություններում բուժում է ստացել 125 վիրավոր,  հաջորդող օրերին ընդունվել են ևս 34-ը:  Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ արդեն 87 վիրավոր է դուրս գրվել բժշկական կենտրոններից:  Այս պահի դրությամբ ծայրահեղ ծանր է գնահատվում 2, իսկ ծանր` 6 վիրավորների առողջական վիճակը:

«Ըստ անհրաժեշտության հանրապետության առաջատար նեղ մասնագետների ներգրավվմամբ բժշկական կոնսիլիումներ հրավիրելու նպատակով` ՀՀ առողջապահության նախարարություն ամեն օր  տեղեկատվություն է ստացվում վիրավորների առողջական վիճակի շարժընթացի մասին: Ուշադրության կենտրոնում է վիրավորների հետագա վերականգնողական բուժման, ծանր և ծայրահեղ ծանր հիվանդների ապաքինման կազմակերպումը:

Ապրիլի սկզբին ղարաբաղաադրբեջանական շփման գծում տեղի ունեցած  ռազմական գործողությունների հետևանքով Երևանի տարբեր բժշկական հաստատություններում գտնվող վիրավորների առողջական վիճակը շարունակում է մնալ  ուշադրության կենտրոնում:

ՀՀ առողջապահության նախարարությունը պատրաստ է իր լիազորությունների շրջանակում  համակարգել տուժածների առողջական վիճակին վերաբերող յուրաքանչյուր հարց: Հիշեցնենք,  որ խնդիրների, դժգոհությունների կամ հարցերի դեպքում կարող եք զանգահարել ՀՀ ԱՆ «թեժ գիծ» ծառայություն` (+374 10) 52-88-72 հեռախոսահամարով»,-ասված է նախարարության հաղորդագրությունում:

Կարդացեք նաև

Back to top button