
Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հուսեյն Ջաբիրի Անսարին այսօր հույս է հայտնել, որ Ղարաբաղյան հակամարտության շուրջ ճգնաժամը առաջիկայում կհաղթահարվի:
«Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրացումից ի վեր՝ իրավիճակը լիցքաթափելու նպատակով, մենք կապ ենք հաստատել երկու կողմերի հետ էլ՝ կոչ անելով հակամարտությունը կարգավորել դիվանագիտական ճանապարհով»:
Անսարին հերթական անգամ հայտնել է պաշտոնական Թեհրանի պատրաստակամությունը՝ միջնորդական դեր ստանձնել հակամարտության կարգավորման գործում:«Կարծում ենք, ստեղծված իրավիճակում հակամարտությունը պետք է կարգավորվի բանակցությունների ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»,- ասել է Իրանի ԱԳՆ խոսնակը:




