Քաղաքական

Բակո Սահակյանը Ֆրանկ Էնգելի հետ քննարկել է Եվրոպա-Արցախ հարաբերությունները

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր՝ ապրիլի 25-ին, ընդունել է Եվրոպական խորհրդարանի անդամ, Եվրոպական խորհրդարանում Արցախի հետ բարեկամության խմբի ղեկավար  Ֆրանկ Էնգելին, եւ նրա հետ քննարկել Եվրոպա-Արցախ հարաբերությունները:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ քննարկվել են նաեւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր:

Հատուկ ուշադրություն է դարձվել ապրիլի 2-5-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին եւ դրանց հետեւանքներին:

Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել Ֆրանկ Էնգելին սկզբունքային աշխատանքի եւ անկեղծ բարեկամության համար՝ նշելով, որ հենց այս գաղափարներն են ընկած Եվրոպա-Արցախ հարաբերությունների հիմքում:

Կարդացեք նաև

Back to top button