Ցեղասպանություն 100Քաղաքական

Թե՛ արտաքին, թե՛ ներքին առումներով խիստ վտանգավոր իրավիճակում ենք.Րաֆֆի Հովհաննիսյան

Թե՛ արտաքին, թե՛ ներքին առումներով խիստ վտանգավոր իրավիճակում ենք ՝  այս դիտարկումն էլ  Ծիծեռնակաբերդի բարձունքում այսօր արել է  «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝  այսօր առավել քան երբևէ մեզ համախմբում է պետք: Համախմբում ոչ թե այս կամ այն ուժի, այլ զինվորի շուրջ ՝ ասել է Հովհաննիսյանը:

«Այսօր,  առավել քան երբերև է մեզ պետք է համախմբում ոչ թե այս անձին կամ փասատցի այս կամ այն իշխանավորի, այլ մեր պետականության, մեր բանակի,  մեր  զինվորի շուրջ: Զինվոր, ով ոչ միայն իր վրա է կրում չարանենգ թշնամու հարվածները, այլ նաև իր վրա է վերցնում մեր ներքին կեղծիքն ու սուտը: Պետք է հասկանան, որ պետք է հաղթահարենք ներքին ու արտաքին այս  մարտահրավերը»:

Back to top button