
Այս օրերին աշխարհասփյուռ հայությունը երկրագնդի տարբեր հատվածներում բարձրաձայնում է Հայ դատի արդարացի պահանջը եւ ոգեկոչում Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակը։ «Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված բողոքի երթը Հորդանանում չի արտոնվել»,-«Ռադիոլուրի» հետ զրույցում ասել է Հորդանանի հայ համայնքի ներկայացուցիչ, Թեքեյան ռամկավար ազատական կուսակցության փոխատենադպիր Մարալ Ներսիսյանը։




