

Մի խումբ սփյուռքահայ երիտասարդներ լրջորեն մտադրվել են միախմբել սփյուռքահայությանը եւ աշխարհին ապացուցել, որ 10 միլիոնը փոքր թիվ չէ՝ հաշվի նստելու եւ հարգելու համար: Բայց, մինչ այդ, պետք է վերադարձնել վստահությունը, ասում են երիտասարդները, ովքեր ապրիլի սկզբից Հայաստանում են եւ իրենց աչքով են տեսել արցախյան այս նոր կարճատեւ պատերազմի հետեւանքները: Վաղը երիտասարդները մեկնում են Հայաստանից, բայց վճռական են վերադառնալ եւ թեթեւացնել պետության հոգսը:




