
Սպիտակ տունն այսօր տարածել է նախագահ Բարաք Օբամայի ապրիլի 24-ի ամենամյա ուղերձը։ Այս անգամ եւս ԱՄՆ նախագահը Օսմանյան կայսրությունում 20- րդ դարասկզբին տեղի ունեցած իրադարձությունները անվանել է Մեծ եղեռն՝ «աշխարհափյուռ հայության հետ միասին հիշելով Մեծ եղեռնի սարսափները» եւ «վերահաստատելով շարունակական հավատարմությունը՝ տեսնելու ժողովրդավարական եւ բարգավաճ Հայաստան»։ Օբաման նաեւ ողջունել է նրանց, ովքեր փորձում են նոր լույս սփռել անցյալի մութ էջերի վրա՝ սկսած հայ եւ թուրք պատմաբաններից մինչեւ Հռոմի պապ։
«Այսօր մենք հիշում ենք 20- րդ դարի առաջին զանգվածային կոտորածը՝ հայկական Մեծ եղեռնը, երբ 1,5 մլն հայեր Օսմանյան կայսրության վերջին օրերին արտաքսվեցին, կոտորվեցին կամ ուղարկվեցին մահվան ճանապարհով ։
Այսօր, երբ մենք հարգանքի տուրք ենք մատուցում նրանց հիշատակին, ովքեր տառապել են 1915- ի սեւ օրերին, եւ պարտավորվում ենք դասեր քաղել այս ողբերգությունից՝ թույլ չտալու դրա կրկնությունը։ Մենք նաեւ հարգանքի տուրք ենք մատուցում նրանց, ովքեր օգնության եկան ։ Այդ մարդկանցից մեկը ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն էր, ով ամերիկյան կառավարությանը եւ օսմանյան առաջնորդներին ահազանգեց ՝ փորձելով կանխել բռնությունը։ Մարգենթաուիի նման ձայները շարունակվում են մնալ կարեւոր՝ վայրագությունները կանխելու գործում եւ այս ժառանգությունն է, որ հիմք է հանդիսացել Մարդու իրավունքների պաշտպանների գործունեության համար, ինչպիսին Ռաֆայել Լեմկինը։
Սա նաեւ պահն է ճանաչելու հայ ժողովրդի աննախադեպ տոկոնությունը եւ նրանց նշանակալի ավանդը միջազգային հանրության եւ ԱՄՆ հասարակության համար։ Մենք հիշում ենք հազարավոր հայ փախստականներին, ովքեր տասնամյակներ առաջ նոր կյանք սկսեցին ԱՄՆ- ում՝ ստեղծելով մի համայնք, որն աննախադեպ առաջընթաց է արձանագրել ։
Մենք նաեւ շնորհակալություն ենք հայտնում հայ ժողովրդին, որ Հայաստանի հարավում տեղի ունեցող խժդժությունների պահին իրենց դռները բացեցին սիրիացի փախստականների առջեւ՝ ընդունելով մոտավորապես 17 հազար փախստական։ Հայացք ձգելով անցյալից դեպի ապագա՝ մենք շարունակում ենք շեշտել պատմական հիշողության կարեւորությունը որպես կանխարգելման գործիք։ Մենք փաստերի ամբողջական, ազնիվ եւ արդար ճանաչման կոչ ենք անում, ինչը բոլոր մտահոգ կողմերի շահերից է բխում։
Ես մշտաես բարձրաձայնել եմ իմ տեսակետը 1915- ի իրադարձությունների վերաբերյալ։ Իմ տեսակետը չի փոխվել։ Ես նաեւ տեսել եմ, որ ժողովուրդներն ու ազգերը ավելի են ուժեղանում եւ ամուր հիմք ստեղծում արդար եւ հանդուրժող ապագայի համար՝ ճանաչելով եւ հաշվի նստելով անցյալի ցավալի դեպքերի հետ։ Մենք շարունակում ենք ողջունել նրանց կարծիքները, ովքեր փորձել են նոր լույս սփռել անցյալի մութ էջերի վրա՝ սկսած հայ եւ թուրք պատմաբաններից մինչեւ Հռոմի պապ։
Այսօր մենք կանգնած ենք աշխարհասփյուռ հայ ժողովրդի կողքին՝ հիշատակելու Մեծ եղեռնի սարսափը եւ վերահաստատելու մեր շարունակական հավատարմությունը ժողովրդավարական, խաղաղ եւ բարգավաճ Հայաստանին։




