
Աղավնի Հարությունյան
Ստրասբուրգից «Ռադիոլուրի» համար
ԵԽԽՎ հակամարտությունների հարցով ենթահանձնաժողովի այսօրվա նիստում եւս հայկական կողմը բարձրացրել է ապրիլյան պատերազմում ադրբեջանական ռազմական հանցագործողությունների հարցը, որի կապակցությամբ ադրբեջանական կողմը բողոք է հայտնել։
Իսկ ենթահանձնաժողովում քննարկված հիմնական թեման Կիպրոսն ու Մոլդովան են։ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը լրագրողներին հայտնել է, որ մեկ տարի գործող այս ենթահանձնաժողովը որեւէ հակամարտության լուծման առաքելություն չունի։ Այստեղ փորձում են հասկանալ ԵԽ անդամ երկրների միջեւ հակամարտությունների առնչությամբ ինչպիսի իրավիճակ է։
Մանրամասները հնչել են «Ռադիոլուրի» ժամը 16։00- ի թողարկման ընթացքում




