Մշակույթ

Փիթեր Բալաքյանը Պուլիտցերյան մրցանակի է արժանացել

Ամերիկահայ գրող Փիթեր Բալաքյանը ներառվել է հեղինակավոր Պուլիտցերյան մրցանակաբաշխության հաղթողների թվում` մրցանակի արժանանալով «Պոեզիա» անվանակարգում։

Ինչպես հայտնում է Asbarez-ը, Բալաքյանի համար հաղթանակն ապահովել է նրա Ozone Journal բանաստեղծությունների ժողովածուն:

««Պոեզիա» անվանակարգում մրցանակի է արժանանում Փիթեր Բալաքյանը՝ Ozone Journal բանաստեղծությունների ժողովածուի համար, որն իր մեջ ամփոփում է նախկինում ունեցած կորուստների, ինչպես նաև ներկայիս վտանգով, անորոշությամբ լի ժամանակաշրջանի հիմքում ընկած ողբերգությունների ցավը»,-նշել է Պուլիտցերյան մրցանակի ադմինիստրատոր Մարկ Փրայդը:

Հայտնի է, որ Բալաքյանի մրցանակակիր ժողովածուում շոշափվում են Հայոց ցեղասպանության, ինչպես նաև՝ ժամանակակից աշխարհին վերաբերող մի շարք գլոբալ խնդիրներ։

Աղբյուրը հավելում է, որ միջոցառումն անցկացվել է Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանում, որտեղից այն ուղիղ կապով հեռարձակվել է։ Հատկանշական է, որ այս տարի Պուլիտցերյան մրցանակաբաշխությունն անցկացվել է 100-րդ անգամ։

Կարդացեք նաև

Back to top button