Քաղաքական

Քառօրյա պատերազմն ու տարածաշրջանային երկրների արձագանքը

hasmikmartirosyan

Ռազմական վերջին գործողությունների սկզբից՝ ապրիլի 2-ից գրեթե բոլոր ուղղություններով՝ քաղաքական և ռազմական, վերլուծական և փորձագիտական միջոցներով խոսվեցին, քննարկվեցին  այն հիմնական գործոններն ու հավանական շարժառիթները, որոնք կարող էին արցախյան հակամարտության վերսկսման պատճառ դառնալ: «Ռադիոլուրն այսօր ամբողջացրել է տարածաշրջանի երկրների ու այդտեղ բնակվող ազգային փոքրամասնությունների դիրքորոշումը չհայտարարված, բայց փաստացի տեղի ունեցած պատերազմի ու վերջինիս ազդեցության  մասին:

 

Թուրքագետ- քրդագետ, իրանագետ, արաբագետ վերլուծաբանները հետևել են ապրլի 1-ի գիշերը սկսված պատերազմական գործողության ընթացքին, ինչպես նաև ուսումնասիրել տարածաշրջանի երկրների պետական գործիչների եւ ԶԼՄ-ների արձագանքին, ու եկել այն եզրահանգման, որ ընդհանուր առմամբ հարևան երկրների ղեկավարներն իրենց դիրքորոշումներում անկողմանակալութjուն են պահպանել, բացի Ադրբեջանի անմիջական աջակից Թուրքիայից: Նույն է պատկերը նաև տեղեկատվական դաշտում:

Թուրքագետ- քրդագետ Վահրամ Պետրոսյանը քրդական և թուրքական գործոնի մասին խոսելով նկատում է, որ Թուրքիայի քրդամետ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության համանախագահ Սելահաթին Դեմիրթաշի կողմից Հայաստանին աջակցելու կոչ  և Ադրբեջանին դատապարտելու ուղերձ հնչեցվեց, որից հետո անգամ Թուրքիայի կառավարությունը մտածում է իրավական պատասխանատավության ենթարկել քաղաքական գործչին:

Թուրքագետ-քրդագետը նաև հետևել է ԱՊՀ տարածքում, հատկապես Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի և ՌԴ-ում  բնակվող քրդական համայանքների ներկայացուցիչների տեսակետներին, որոնք հիմնականում չեզոք են եղել, բացի Ադրբեջանի քրդերի: «Իսկ Ադրբեջանը և Թուրքիան մշտապես շահարկել են Քրդստանի աշխատավորական կուսակցության գործոնը դեռ 1993 թվականից, երբ Թուրքիան սկսեց խոսել, որ քրդերը բազավորվում են Լեռնային Ղարաբաղում: Այնուհետև այդ տեսակետը սկսեց շրջանառել նաև Ադրբեջանը, որը մի քանի նպատակներ է հետապնդում»,-ասում է Վահրամ Պետրոսայնը:

Ըստ քրդագետի, 2016 թվականի փետրվարին Թուրքիայի կողմից նորից շրջանառության մեջ դրվեց 1993 թվականի տեղեկատվությունը, իսկ ապրիլին Ղարաբաղում քրդերի ներկայությանը վերաբերող թվեր անգամ ներկայացվեցին, իբր թե աշխատավորական կուսակցության 400 քուրդ և  կուսակցությանը հարող 140 հայ է մեկնել Ղարաբաղ՝ Ադրբեջանի դեմ կռվելու համար:

«Տարածաշրջանային երկրների դիրքորոշումը Թուրքիայից բացի հավասարակշիռ էր»,- իր հերթին ասում է իրանագետ Ռուդիկ Յարալյանը, և նկատում ՝Ադրբեջանը, քառօրյա պատերազմը սանձազերծելով, ղարաբաղյան հարցի հետ կապված փորձեց ստուգել տարածաշրջանային երկրների` Թուրքիայի, Իրանի մոտեցումները:

«Իրանը բավական հավասարակաշռված դիրքորոշում որդեգրեց: Այսինքն` Ադրբեջանը չհասավ իր նպատակին: Ադրբեջանը նույնիսկ դիմեց սադրանքների, երեք արկ պայթեցրեց Իրանի տարածքում, այնուհետև, իր կարծիքով հմտորեն, սլաքն  ուղղեց դեպի հայկական կողմը, սակայն Իրանը նույնիսկ այդ սադրանքներին չտրվեց և մնաց իր դիրքերում»:

Արաբագետ Սարգիս Գրիգորյանն էլ, խոսելով Ադրբեջանի զինված ուժերում «Իսլամական պետության» զինյալների ներգրավածության մասին, ներկայացնում է իրականցված մոնոիթորիգի արդյունքները և հայտարարում, ԻՊ հարող կայքերը  Ադրբեջանին աջակցող որևէ տող անգամ չեն նշել, իսկ «այն, որ Ադրեբջանի հրոսակների գործելաոճը չէր տարբերվում իսլամական զինյալների գործեալոճից, ցավալի իրողություն է»,- ընդգծում է արաբագետը։

Անդրադառնալով ղարաբաղյան դեպքերին արաբական լրատվամիջոցների արձագանքին՝ Սարգիս Գրիգորյանը ներակյացրեց իր դիտարկումները՝ տեղեկացնելով, որ սկզբնական շրջանում արաբական լրահոսը ներկայացնում էր Հայաստանի ՊՆ-ի հրապարակած տեղեկությունները, քանի որ լուռ էր Ադրբեջանի ՊՆ, բայց «ընդհանուր առմամբ արաբական լրահոսը հայանպաստ չէր»- ԶԼՄ- ների աշխատանքը գնահատում է Գրիգորյանը:

«Ներկայում Ստամբուլում Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթաժողովն է անցկացվում, այն միշտ էլ աչքի է ընկել հակահայկական դիրքորոշմամբ: Այս կառույցի հետ աշխատելը շատ կարևոր է մեզ համար ՝ հետագայում կանախատեսելի դարձնելու արաբական աշխարհում ձևավորվող տրամադրությունները՝ ԼՂ հակամարտության  և ՀՀ մասով:

Տեղեկացնենք, որ համաժողովին մասնակցում է նաև Ադրբեջանի նախագահը։

Կարդացեք նաև

Back to top button