

Ապրիլի 15-ին Թբիլիսիիում կքննարկվի ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ստեղծված իրավիճակն ու դրա ազդեցությունը վրաստանաբնակ հայերի ու ադրբեջանցիների վրա:
«Ղարաբաղյան հակամարտության շուրջ վերջին էսկալացիան մեծ ազդեցություն է ունեցել Վրաստանի հայ և ադրբեջանական համայանքների վրա: Վրաստանում պատերազամի շոշափելի հետևանքը նկատվում է պրոհայկական և պրոադրբեջանական խմբերի ակտիվությամբ: Ըստ չհաստատված տեղեկությունների, որոշ քաղաքացիներ Վրաստանից մեկնել են Լեռնային Ղարաբաղ` մասնակցելու ռազմական գործողություններին»,-գրված է միջոցառման կազմակերպիչ «Democracy & Freedom Watch» միջազգային կազմամերպության տարածած հայտարարության մեջ:
Նշելով, որ երկու համայնքերի միջև հարաբերությունների լարվածությունը Վրաստանի համար լուրջ մարտահարավեր է, «Democracy & Freedom Watch»-ը քննարկմանը փորձելու է հայ և ադրբեջանցի գործիչների մասնակցությամբ վերլուծել իրավիճակն ու հասկանալու Վրաստանի դերը նման դեպքերում:




