

Ապրիլի 1-ի գիշերը փոխվեց 1994 թվականին կնքված զինադադարի բովանդակությունը: Չնայած, որ այդ տարիների ընթացքում Ալիևը շարունակում էր պարբերաբար խախատել անժամկետ եռակողմ համաձայնագիրը, սակայն այս անգամ սկսվեց պատերազմական լայնածավալ գործողություն՝ Ադրբեջանի դաշնակից Թուրքիայի հավանությամբ: Ինչու՞:
Հարցն այսօր քննարկվում է ամենուր, ու բոլորի շուրթերից հնչում է մեկ պատասխան, որ «մենք արժանին մատուցել ենք, փառք Պաշտպանության բանակի զինվորիներին, որոնք իրենց կյանքի գնով անառիկ պահեցին մեր սահմանները»: Բայց այսօր փոխվել է հայ ժողովրդի մտածելակերպն ու պահանջները: Նման դիրքորոշման են «Ռադիոլուրի» զրուցակիցները՝ քաղաքական գործիչները, ինչպես նաև ազատամարտիկները:
Ամփոփելով զրուցակիցներիս մոտեցումները և առանձնացնելով քաղաքական և արտաքին մարտավարության առաջիկա թիրախային դրույթները՝ բանախոսները անհրաժեշտ են համարում քննարկել և կոնկրետ քայլեր ձեռնարկել Հայաստանի ռազմավարական դաշնակցի պահվածքի վերանայման ուղղությամբ:
Մասնավորապես, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, ով քաղաքական գործունեության ընթացքում մշտապես դեմ է արտահայտվել ռուսական կայսերապաշտական քաղաքականությանը, նշում է, որ Հայաստանն այսօր պատանդի կարգավիճակում է: «Հայտնվել ենք համապարփակ ճգնաժամի պայմաններում, և այդ ճգնաժամը Ռուասաստանից Հայաստանի միակողմանի կախվածության հետևանք է»: Իսկ թե ինչպես պետք է խոսել ռուսների հետ, այս գործչի խոսքերով՝ իր փորձառությունը ելքեր կարող է առաջարկել:
«Ժառանգությունն» արդեն ունի կոնկրետ առաջարկ՝ համախմբվել հայկական պետականության շուրջ՝ ազգային շահի սպասարկման հրամայականով, որը ենթադրում է հետևյալը. Աշխարհը ու ՀՀ-ը ներառյալ պետք է ճանաչի Արցախի Հանարապետությունը, պետք է գտնել այլընտրանքային ռազմավարական դաշնակիցներ՝ ասում է Զարուհի Փոստանջյանը։
Արձագանքելով ռուսական քաղաքական շրջանանկներում հնչող տեսակետին, որ Ադրբեջանի զենքի վաճառքը դա ուղղակի բիզնես է, նշում է՝ եթե ռազմավարական գործընկերային հարաբերությունները վերանայվում են և դառնում շահեկան, ապա որպես շահեկան քաղաքականության բաղադրիչ պետք է վերանայվեն Հայաստանում գործող ռուսական ռազմաբազայի տեղակայման պայմանագրերն ու արձանագրվեն վարկային պարտավորություների կատարման թերացումները՝ ասում է պատգամավորը:«Պետք է պահանջենք ռազմաբազան, որ տեղակայվում է, պետք է ունենա իր գինը՝ շոշոփելի դրամական տեսքով»,- ասում է։
90- ականների արցախյան հերոսամարտի մասնակիցները նույնպես խոսելով դաշնակից երկրի մասին՝ նշեցին, որ մենք պետք է համախմբվենք «Մեկ ազգ մեկ բանակ և մեկ ազգ մեկ պետություն» գաղափարախոսության շուրջ և այս սկզբունքներից ելնելով կառուցենք Հայասատանը։ Հարկավոր չէ տարանջատել Հայաստանը Սփյուռքից և Արցախից, քանի որ եռամիասնությունը մեր հիմանական ուժն է։ Անբաժանելիության տարրից ելնելով՝ պայքարի ակունքներում կանգնածները չեն կարողանում հասականալ շրջանառության մեջ կրկին ակտիվ դրված Մադրիդյան սկզբունքները՝ տարածքների վերադարձի կետով:
«Մենք վերադարձնելու ոչինչ չունենք»,- ասում են Արցախի ազատամարտի վետերանների միության նախագահ Համլետ Հովսեփեյանը և ազատամարտիկ Սեյրան Գրիգորյանը: Ի դեպ, ազատամարտիկները նաև անդրադարձան խաղաղապահ ուժերի տեղակայման հնարավորությանը: «Հիմա պետք է առաջարկեն տարածքներ վերադարձենք: Ինչի՞ դիմաց: Փոխզիջումը ենթադրում է ինչ որ մի բան ձեռք բերել: Ի՞նչ ենք ձեռք բերում մենք: Եթե մեր անկախութունը չեն ճանաչում, եթե մեր անվտանգությունը չեն ապահովում, ի՞նչ երաշխիքներ պետք է ունենանք»։
Ի դեպ, Պարույր Հայրիկյանը դեմ չէ խաղաղապահների տեղեկայմանը, որը, ըստ քաղաքական գործչի, խաղաղության ապահովման միջոց է, իսկ «Ժառանգությունը» դեմ է. «Մենք ունենք բանակ, որը կարող է պաշտպանել մեզ»,- ասում է կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։




