
«Ստացվեց այնպես, որ իմ` դիրքեր բարձրանալու հենց առաջին իսկ ժամանակահատվածում մենք հրետանու` «Հաուբիցի» վրա էինք: Ես նշանառու եմ: Ինձ տալիս են նշանաթիվ, անկյունաչափ ու մակարդակ, և մենք կրակում ենք հենց այդ կոորդինատներով»,- հայտնել է Մկրտչյանը:
«Իհարկե, մեր դիմաց մեզ նման, մեր տարիքակից զինվորներ են կանգնած: Նրանք էլ մեզ պես մարդիկ են, սակայն պատերազմի ժամանակ կան բաներ, որոնց մասին չես ուզում մտածել, ուղղակի հրաման ես կատարում, քանի որ գիտես, որ այդ պահին դա է ճիշտը: Ինձ համար տարբերություն չկա, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչված հանրապետություն չէ: Մենք կռվում ենք մեր հողի համար»,- եզրափակել է նա:




