Տնտեսական

Ռազմաարդյունաբերական ոլորտում լուրջ նախաձեռնությունների ականատեսը կլինենք.Արծվիկ Մինասյան

hasmikdilanyan
«Միանշանակ է, որ մեր ռազմաարդյունաբերական  համալիրում պետք է լուրջ ներդրումներ ու լուրջ առաջընթաց ունենանք, առանց որի հնարավոր չէ ունենալ բարձր պաշտպանունակություն»,- այսօր Մերիդիան ազատ տնտեսական գոտում շրջայցից հետո  լրագրողների հետ զրույցում հայտարարել է էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն ու  հավելել, որ սա այն  հատման կետն է, որտեղ տնտեսությունն ու անվտանգությունը միացյալ համակարգ են ապահովում՝  ձևավորելով  պաշտպանունակության հզորացումը:

Էկոնոմիկայի նախարարի խոսքով, դա վերաբերում է արդյունաբերության հիմնական ուղղություններին՝ սկսած սարքաշինությունից, բարձր տեխնոլոգիաներից ավարտված ռազմական արդյունաբերության մեջ  ամբողջ ճարտարագիտական ներուժը ներդնելով:

Արծվիկ Մինասյանը փակագծեր չի բացել, սակայն,  նշել է, որ առաջիկայում ականատես ենք լինելու ռազմաարդյունաբերական ոլորտի մի քանի լուրջ նախաձեռնությունների:  Անդրադառնալով Հայաստանի՝ Եվրասիական Տնտեսական Միության կազմում մնալ-չմնալու հարցին, էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն ասել է.

«Ես որպես էկոնոմիկայի նախարար դիտարկում եմ  ցանկացած համագործակցություն, որը կբերի տնտեսության զարգացմանը՝ առանց որևէ վերապահման: ԵԱՏՄ շրջանակներում մենք պետք է մեր առավելագույն հնարավորությունները գործադրենք՝ չսպասելով, թե պետք է որևէ երկիր այդ թվում՝ ԵԱՏՄ շրջանակներում, բլիթներ է բաժանելու՝ ոչ: Եթե մենք ուզում ենք առաջ գնալ, զարգանալ, նույն ակտիվ նախաձեռնողական առանձին դեպքերում անգամ  ագրեսիվ  տնտեսական քաղաքականությունը մենք պետք է  վարենք այս  միության շրջանակներում: Միայն այդ դեպքում մենք կկարողանանք ասել, որ ԵԱՏՄ-ից մենք ստացանք ավելին,քան սպասում էինք»:

 

Կարդացեք նաև

Back to top button