
Երևանի Մխիթար Հերացու պետական բժշկական համալսարանը ապրիլի 11-ից 15-ը Հայաստանում կազմակերպում է «Նոբելյան օրեր Երևանում» գիտական միջոցառումը՝ մեկ հարկի տակ հյուրընկալելով 5 նոբելյան մրցանակակիրների: Հայաստանում երբևէ կազմակերպված ամենանշանակալի գիտական այս միջոցառումը նպատակ ունի ներկայացնելու փաստեր այնպիսի գիտական նվաճումների մասին, որոնք դարձել են նոբելյան ժառանգություն:
Այս օրերին Հայաստանում կլինեն
Ահարոն Չեխանովերը՝ Իսրայելից (արժանացել է Նոբելյան մրցանակի՝ ուբիքվիտինով միջնորդավորված սպիտակուցային դեգրադացիայի հայտնագործության համար),
Ադա Յոնաթը՝ Իսրայելից (արժանացել է Նոբելյան մրցանակի քիմիայի՝ բյուրեղագիտության ոլորտում արած հայտնագործության համար),
Դեն Շեխտմանը՝ Իսրայելից (արժանացել է Նոբելյան մրցանակի քիմիայի ոլորտում),
Ջոն Ռոբին Ուորենը՝ Ավստրալիայից (արժանացել է Նոբելյան մրցանակի ֆիզիոլոգիայի բնագավառում),
Էյ-իչի Նեգիշին՝ Ճապոնիայից (արժանացել է Նոբելյան մրցանակի՝ քիմիայի բնագավառում):




