
Օրեր առաջ Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը հակամարտող կողմերին իր միջոնրդությունն էր առաջարկել բախումների ընթացքում զոհվածների մարմինները կամ գերեվարված անձանց վերադարձի հարցը կազմակերպելու հարցում: Առաջնագծում հաստատված հարաբերական հանդարտությունը թույլ տվեց կյանքի կոչել առաջարկը:
Խոսքն այս փուլում դեռ զոհվածների մարմինների որոնման մասին է: Գործընթացը համակարգող Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականները առաջնագիծ հասել են այդ նպատակով: Նույնպիսի մի կազմ էլ սահմանի մյուս կողմում է աշխատում:
Անվտանության երաշխիքի կրկնակի հաստատումից հետո առաջնագիծ է մտնում շարասյունը: Արցախի հարաբերական հանդարտությունը պահպանվել է օրվա ընթացքում: Դիրքապահները մանրամասնում են, որ սահմանի մյուս կողմում հատուկենտ կրակոցներ լսվել են, սակայն, դրանք վտանգավոր չեն եղել, չեն պատասխանել: Նախօերին ժամը 15-ից կրակոցները դադարել են ամբողջությամբ:




