
Իրանը հույս ունի, որ Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցումը թույլ կտա անցնել հակամարտության կարգավորմանը միտված բանակցություններին, ՏԱՍՍ գործակալության փոխտնօրեն Միխայիլ Գուսմանին տված հարցազրույցում ասել է Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադը։
«Մենք երջանիկ ենք տեսնել կրակի դադարեցում, ռազմական գործողությունների ավարտ։ Հույս ունեմ, որ դա հակամարտության կարգավորման միտված լուրջ բանակցությունների նախաշեմ կլինի։ Մեր տարածաշրջանի շահերից է բխում երկու երկրների միջեւ համագործակցությունը»,- ասել է նա։
«Առաջնորդվում ենք նրանով, որ մեր հարեւան Հայաստանի եւ մեր մերձավոր բարեկամ Ադրբեջանի միջեւ լավ հարաբերություններ պետք է լինեն։ Աջակցում ենք այդ խնդրի կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերը»,- ասել է Ջավադը։




