

«Ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում զոհվածների ընտանիքների խնդիրները պետք է ամբողջությամբ լուծել»,- այսօր հայտարարել է ԲՀԿ խմբակցության անդամ, ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանն ու հավելել՝ անհրաժեշտության դեպքում պետք է նաև օրենսդրական կարգավորում տալ այս հարցին:Միքայել Մելքումյանը, ՀԱԱ նախագահ Վազգեն Սաֆարյանն ու տնտեսագետ Արտակ Մանուկյանն այսօր իրենց զորակցությունն են հայտնել զոհվածների ընտանիքներին, շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին: Տնտեսագետներն անդրադարձել են «Գազպրոմի» կողմից՝ «ԳազՊրոմ Արմենիա» ընկերության համար սահմանի վրա գազի սակագնի իջեցման խնդրին. հաշվարկներ ներկայացրել, թե մինչև որքան կարող է իջնել սակագինը վերջնական սպառողի համար:
Երեկ Երևանում հայտարարվեց, որ գազի գինը սահմանի վրա 1000 խորանարդ մետրի համար 165 դոլարից դարձավ 156 դոլար՝ կամ իջավ մոտ 9 տոկոսով: Թե որքան այն կնվազի վերջնական սպառողի համար, դեռ պարզ չէ:
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանի խոսքով, մայր ընկերությունը՝ «ԳազՊրոմ»-ն իր դուստր ընկերությանը՝ «Գազպրոմ Արմենիա»-ի համար է իջեցրել գազի գինը, սակայն, միաժամանակ նկատում է՝ սա նաև միջպետական քննարկման արդյունք է: Ըստ էության ՙԳազպրոմ ԱՐՄԵՆԻԱՆ՚ նոր ներդրումների չի պատրաստվում, ծախսեր նույնպես, ուստի և հանգիստ կարող է նվազագույնը 15 դոլարով նվազեցնել գազի գինը շարքային սպառողների համար: Սակայն տնտեսագետն իր հաշվարկներն ունի
«Մինիմալն այն է, որ ինչքան սահմանի վրա իջել է, այնքան էլ պետք է իջնի սպառողների համար: Կասկած չի հարուցում,որ Գազպրոմի ծախսերը նույնն են,, իսկ սահմանի վրա նույնն է : Մենք 22-24 դոլար կարող են քհստակ իջեցում անել»:
Տնտեսագետ Արտակ Մանուկյանի դիտարկմամբ, գազի սպառման հիմնական ծավալը ՝ 60 տոկոսը, բաժին է հասնում առաջին ու չորրորդ եռամսյակներին, ուստի առաջարկում է սեզոնային սակագին կիրառել՝ առաջին ու չորրորդ եռամսյակների համար ավելի ցածր, իսկ մյուս երկու եռամսյակների համար ավելի բարձր:
«2014-ին փոխարժեքի ազդեցությունը միմիայն դրական է ազդել»,-ասում է տնտեսագետը, որը նաև հաշվարկներ է կատարել ու կարծում է, որ գազի սակագինը հնարավոր է նվազեցնել:
«Իրականում պետք է ակնկալենք, որ որ 230 դոլար, որ այժմ կա գազի, այսպես ասած, ԱԱՀ-ի խոշոր սպառողների համար, դա պետք է ԱԱՀ-ով լինի: Մենք կարող ենք ակնկալել, որ կարող է լինել 20 տոկոսի կարգի»:
ՀԱԱ միության նախագահ Վազգեն Սաֆարյանը կարծում է, որ Հայաստանի համար շահեկան կլինի, որ գնվող գազի համար վճարի ոչ թե դոլարով, այլ՝ ռուսական ռուբլիով: Նվազող գազի գինը կարող է բերել էլկեկտրաէենրգիայի սակագնի նվազեցմանը: Էլեկտրաէներգիայի սակագինը կնվազի նաև, եթե ջերմաէլեկտրակայաններին մատակարարվող գազի գինը նվազի:
Հավելենք նաև, որ ՀԾԿՀ –ից «Ռադիոլուր»-ին փոխանցեցին, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից գազի սակագնի վերանայման հայտ դեռ չի ստացել:




